Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 138-ով՝ հասնելով 166232-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 472-ով և հասել 155404-ի, իրականացվել է 1938 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 639482-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3810-ի: Բուժվում է 7018 մարդ։