Աժ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին՝ հայտնել է ԱԺ նախագահը: Ջհանգիրյանը նախկին զինդատախազ է, «Մարտի 1»-ի գործով դատապարտվել է, իսկ 10 տարի անց արդարացվել: Դավիթ Խաչատուրյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, եղել է Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը, նա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է: