Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 621-ով՝ հասնելով 156763-ի, գրանցվել է մահվան 27 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 1049-ով և հասել 137815-ի, իրականացվել է 2866 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 578776-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3404-ի: Բուժվում է 15544 մարդ։