Խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանները անհամաչափ գործողություններ են կատարում, կան տուժածներ՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Հանրապետության հրապարակում խաղաղ անհնազանդության գործողություններ կատարող քաղաքացիներին ոստիկանությունը զանգվածաբար բռնում է։ Ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին», - գրել է նա: