ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երազանքս կատարվում է

Երազանքս կատարվում է
20.11.2015 | 00:57

Ոչ միայն Ֆրանսիան, այլև Եվրոպան, ավելի ճիշտ՝ ամբողջ աշխարհն է այսօր տագնապի մեջ: Ծանոթներիցս մեկը, որ հաճախ է լինում օդում, մի զրույցի ընթացքում խոստովանեց.
-Ամեն անգամ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, ինքս ինձ շշնջում եմ՝ այս անգամ էլ պրծանք:
Ինչո՞ւ: Պատասխանը հայտնի է յուրաքանչյուրին. ԻՊ կոչվածի հրեշներն ամբողջ աշխարհը պահում են ահուսարսափի մեջ: Հատկապես անցած ուրբաթ Փարիզում կատարված ահաբեկչական ակտից հետո դժվար չէ պատկերացնել, թե եվրոպացին ամենօրյա ինչպիսի ծանր ապրումների մեջ է: Իմ մտահոգությունը, սակայն, բոլորովին էլ եվրոպացու ապրումները չեն: Ճիշտ է, զոհվում են անմեղ մարդիկ, որոնց համար խորապես վշտանում եմ, բայց զուգահեռ էլ ներքին ցավով փաստում եմ՝ դուք՝ եվրոպացիներդ, դեռ շատ արյուն պիտի թափեք, շատ ցավ պիտի ապրեք, որ ի վերջո հասկանաք, թե ով է մոլեռանդ իսլամիստ ծայրահեղականը, որի թաքնված ներկայացուցչի հետ ձեր երկրի տերերը, հանուն խավիարի, նավթի, կանաչի, բաժակ բաժակի են խփում, «մարդասիրական» խոսքեր արտաբերում, ինչ-ինչ հարցեր քննարկում:
ՈՒզում եմ անկեղծորեն խոստովանել. տարիներ առաջ լույս տեսած գրքումս՝ «Հայի իմ տեսակը» վերտառությամբ, երազել եմ այն օրվա մասին, երբ Եվրոպային վերջնականապես կտիրեն մահմեդականները, երբ նրանք հենց Եվրոպայում կմորթեն, կսպանեն, կթալանեն, կբռնաբարեն տեղաբնակներին: Թերևս այդ ժամանակ եվրոպացիները հասկանան մեզ, ընկալեն, թե քրիստոնյա հայերս մահմեդականներից դարերով ինչպիսի տանջանքներ ենք կրել:
Որպեսզի ոչ ոք չմտածի, թե ես հակաիսլամիստ եմ, դեմ եմ իսլամ դավանողներին, ասեմ, որ Սիրիայում ընթացող դեպքերի առնչությամբ գրված իմ բոլոր հրապարակումներում միշտ պաշտպանել և պաշտպանում եմ Ասադին, սիրիացի աշխատավոր արաբ ժողովրդին, որը դեռևս 1915 թվականին Դեր Զորի անապատից հավաքեց և տուն տվեց թուրք մահմեդականի ձեռքից փրկված հայ տարագիրներին:
Նախկինում էլ, դարավոր արյունալից բախումներում քրիստոնյաների և իսլամ դավանողների միջև պատմությունը մեզ չի հուշում, ցույց չի տալիս դաժանության այնպիսի օրինակներ, որ այսօր կատարում են ծայրահեղ իսլամիստները քրիստոնյաների նկատմամբ: Լենկթեմուրի զինվորներն անգամ նման դաժանություններ չեն արել: Մոտ երեք հարյուր տարվա արաբական տիրապետության ժամանակ հայ պատմագիրը չի հիշում հակամարդկային այնպիսի դաժանություններ, որ այսօր կատարում են իսլամիստները:
Այժմ ցանկանում եմ խոսել իմ՝ մահմեդականին ատելու պատճառների գենետիկ ծագման մասին, հիմնավորել այսօրվա վայրագ իսլամիստի գենետիկ ծագումը և նրա կապը իմ պատկերացրած մահմեդականի հետ: Ես վանեցի գաղթականի թոռ եմ: 1915-ին վանեցի տատս մեծ գերդաստանից հրաշքով է փրկել երկու տարեկան հորս և հասել Արևելյան Հայաստան: Տատս անգրագետ էր: Նա ամեն անգամ, երբ պատմում էր իր տեսած թուրքի դաժանությունների մասին և թոռների հարցին` ինչո՞ւ էին թուրքերն այդքան ատում և սպանում հայերին, պատասխանը կարճ էր՝ մենք քրիստոնյա էինք, իսկ նրանք` մահմեդական: Անգրագետ տատս, անշուշտ, ծանոթ չէր Մուհամեդ մարգարեի ուսմունքին և չգիտեր էլ այդ կրոնի աշխարհագրական տարածվածության մասին, բայց այնպիսի երկյուղով և ատելությամբ էր արտահայտում «մահմեդական» բառը, որ մանկուց իմ մեջ տպավորվել էր մահմեդականի և չարի հոմանիշ լինելը: Տարիներ հետո, երբ ուսում առա, շփվեցի իսլամ դավանող բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների հետ, տեսա արաբի բարությունը, ղազախի, ուզբեկի հյուրասիրությունն ու կամեցողությունը, տեսա, թե ինչպես իսլամական Պարսկաստանում պետականորեն պահպանվում, անգամ վերանորոգվում են հայկական եկեղեցիները, հասկացա, որ անգրագետ տատս չար ու դաժան, վայրագ, աստվածային կերպարանք չունեցող մահմեդական ասելով նկատի ուներ թուրքին, որը 1915-ից հետո էլ (առայսօր) շարունակում է իր դաժանությունը այս անգամ արդեն իսլամիստ ծայրահեղականների ձեռքով: Մարդկային պատմության մեջ միայն թուրքն է սպանել ու թալանել, բռնաբարել ու գլխատել, հղի կնոջ որովայնը իր յաթաղանով պատռել գրազը տանելու ակնկալիքով, այսինքն՝ վայրագ ձևով արել է այն, ինչ այսօր ավելի վայրագորեն անում են իսլամական պետության զինվորները:
XXI դարի իսլամիստը XX դարի դաժան թուրքի կատարելագործված կերպարն է: Այսինքն՝ վայրագ ավազակը քաղաքակրթվելով՝ այսօր դարձել է քաղաքակիրթ ավազակ: Այսօր եվրոպական շատ երկրներ, նաև Ռուսաստանը դեռևս չեն հասկանում, գուցե և հասկանում են, բայց շարունակում են խաղալ հիմարի դերը, որ իսլամիստներին հովանավորող պետություններից մեկը հենց իսլամիստ Էրդողանն է: Այսօր չկան թուրք ահաբեկիչներ, Թուրքիան խնամքով թաքցնում և սպասում է այն օրվան, երբ ինքը կմտնի Սիրիա և կդառնա Մերձավոր Արևելքի լիդերը: Թուրքիայում ընթացող G20-ի գագաթնաժողովին Թուրքիայի լիդերը հրավիրել էր նաև Ադրբեջանի նախագահին և նրան տրամադրել ամբիոն, որպեսզի վերջինս բարբաջի հայ «տեռորիստների» մասին:
Թե ո՞վ է Ալիևը՝ այդ հարբեցողը, մեկնաբանելու կարիք չկա՝ բոլորը գիտեն: Միայն հիշենք, թե նա ինչ ճանապարհով Եվրոպայի կենտրոնից այնտեղ ցմահ դատապարտված մարդասպանին բերեց հայրենիք և դեռ Ադրբեջանի հողին ոտք չդրած ոչ միայն ազատեց կալանքից, այլև շնորհեց հերոսի կոչում: Եվ այդ ամենը «քաղաքակիրթ Եվրոպայի» «քաղաքակիրթ» դիվանագետների աչքի առջև: Եվ այսօր եվրոպական լիդերները մարդասպանին հովանավորողի հետ սեղան են նստում, փորձում են սիրաշահել նրան:
Հենց այստեղ ուզում եմ հարցադրել՝ իմ շատ սիրելի Ռուսաստանի հարգելի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ, Դուք դեռ փորձո՞ւմ եք մարդասպանին սիրաշահելու համար սակարկել Ղարաբաղը: Չեմ ցանկանում շարունակել «արատավոր» մտքերս, բայց հավատացած եմ, որ թուրք իսլամիստներին լիակատար ոչնչացնելն այնքան էլ հեշտ չէ: ՈՒ չեմ էլ կասկածում, որ նրանք դեռ երկար կշարունակեն ապականել Եվրոպան:
Թերևս այդ ժամանակ միայն լի կյանքից ընդարմացած ու ինչ-որ տեղ բթացած ծեր աշխարհամասն ընկալի Հայաստանի դարավոր տառապանքները, գուցե այդ ժամանակ միայն եվրոպացիները հասկանան, որ բթամատի և ցուցամատի շփման արդյունքն ավելի արժեքավոր չէ, քան համամարդկային արժեքները:
Եվրոպա, շարունակիր խաղալ քո հիմարի դերը, մինչև կատարվի իմ «ահավոր» երազանքը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ