ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՒկրաինական պատերազմը դոլարի համար Վաթեռլոո կդառնա

ՈՒկրաինական պատերազմը դոլարի համար Վաթեռլոո կդառնա
07.11.2014 | 00:08

Համաշխարհային հասարակայնությունն արդեն ակնբախորեն զգում է, որ մոլորակի հետ մի ինչ-որ արտասովոր բան է կատարվում։ Եվ բանն անգամ այն չէ, որ ինչ-որ տեղ մահմեդական աշխարհում միջնադարյան գազանություններ են կատարվում, և ինչպես միշտ` «հանուն Աստծո» գոչյուններով։ Խնդիրը նաև այն չէ, որ ինչ-որ մեկը 20-25 տարի առատորեն ֆինանսավորում էր ֆաշիզմի վերածնունդը ՈՒկրաինայում, ինչը և, ի վերջո, հանգեցրեց Նովոռուսիայի պատերազմին` առհասարակ, և այդ տարածքներում 1941-44 թթ. ժամանակների գազանություններին։ Եվ կարծես բանն այն էլ չէ, որ, սկսած կրտսեր Ջորջ Բուշի վարչակազմից, ԱՄՆ-ը ամբողջ աշխարհին պատերազմ էր հայտարարել «խաչակրաց արշավանք դեպի Արևելք` հանուն ժողովրդավարության» կարգախոսով։ Ամբողջ թվարկվածը, ինչպես նաև այն, ինչ հիշատակված չէ փաստերի և իրադարձությունների տվյալ շարքում, դեկորացիա է, ֆոն։ Բայց, ցավոք, աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում գիտակցել, որ, ախր, պատերազմ է հայտարարված ամբողջ աշխարհին, և ոչ թե, ասենք, միայն Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին, շիականներին և ալավիներին, քրդերին և եզդիներին, Նովոռուսիայի ռուսներին ու կազակներին և այլն։
Մենք բոլորս անցած ամռանը զարմանում էինք, թե ինչպիսի համառությամբ է Ադրբեջանը ձգտում զինված դիվերսիաներ կատարել Արցախի և Հայաստանի հետ սահմաններում։ Բայց միաժամանակ մոռանում ենք, որ 90-ականներից ԱՄՆ-ի շատ պաշտոնաթող դիվանագետներ ու քաղգործիչներ են «ներկայացված» Ադրբեջանի նավթի ու գազի ոլորտներում։ Իսկ Ադրբեջանի պետական պաշտոնյաների և անգամ Ալիևների ընտանիքի հետ ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթենլի Էսկուդերոյի կապերի մասին 2002-2009 թթ. հենց Բաքվում գրում էր ամբողջ ընդդիմադիր մամուլը։ Մինչև որ Ապշերոնում սկսվեցին ընդդիմադիր լրագրողների ու հասարակական գործիչների զանգվածային հալածանքները, որոնք, ի դեպ, շարունակվում են մինչ օրս։ Հենց վերջերս, օրինակ, «Իրանի օգտին լրտեսության» համար դատապարտվեց թալիշ խմբագիրներից մեկը։ Հա, բայց մի՞թե ամեն կարգի «սթենլի-էսկոդերոների» համար ապաստան է միայն նրանց նախկին «կանտորան»` ԱՄՆ-ի պետդեպարտամենտը։ Ամեն ողջախոհ մարդ պետք է հասկանա, որ հարցը աշխարհում ԱՄՆ-ի քաղաքականությունը տնօրինող անձանց կաստային պատկանելությունը չէ միայն։ Մի՞թե հայր և որդի կոկաինիստ Բայդենները իրենց այդքան լկտի կպահեին ՈՒկրաինայում ու Նովոռուսիայում, եթե նրանց թիկունք լիներ միայն Ջո Բայդենի զբաղեցրած պոստը, այսինքն` ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը։ Կարծում եմ` ոչ. չէ՞ որ միշտ էլ սպառնալիք կա վարկաբեկվելու, թեկուզ և Ամերիկայի կեղծ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։
Այն նույն 2002-09 թթ., գուցե և այդ տարիներից հետո էլ, ամերիկացիներն անգլիացիների, իսրայելցիների և Թուրքիայի հետ ամեն ինչ անում էին, որ Ադրբեջանը դարձնեն իրական ռազմական հենահրապարակ։ Իհարկե, ոչ միայն և ոչ այնքան ընդդեմ Հայաստանի և Արցախի։ Բայց չէ՞ որ մենք հասկանում ենք, որ այն խոսակցությունները, թե, իբր, Արևմուտքի, Իսրայելի և Թուրքիայի ռազմական և այլ կարգի օգնությունը նախատեսված է «միայն ընդդեմ Իրանի», նախ, ոչ միայն ընդդեմ Իրանի է, այլև ընդդեմ Ռուսաստանի։ Այն տարիներին Ադրբեջանում սկանդալները հետևում էին մեկը մյուսին, և պարզվեց, օրինակ, որ Ադրբեջանի ՆԳՆ ընդերքում կա մի ամբողջ վարձու «մահվան էսկադրոն», ուր ապաստան էին գտել Ռուսաստանում սպանություններ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող չեչեններ։ Ադրբեջանի հիվանդանոցներում և հոսպիտալներում բուժվում ու վերականգնվում էին հյուսիսկովկասցի հարյուրավոր գրոհայիններ։ Եվ, իհարկե, ամերիկացիները, եվրոպացիներն ու թուրքերը քաջ գիտեին այդ մասին։ Սակայն ոչ մի ծպտուն։ Եվ դա այն դեպքում, որ Արևմուտքը չեչենների զինված կազմավորումները պաշտոնապես ճանաչել էր որպես միջազգային ահաբեկչական ցանցի մի մաս։ Եվ երկրորդ, դժվար է չհասկանալ, որ Արևմուտքն էլ հիանալի գիտակցում էր, որ փոխանցվող սպառազինությունը, մյուս տեխնիկան և, վերջապես, պատերազմ մղելու գիտելիքներն ու հմտությունները, դիվերսիաները, այլ քայքայիչ գործողությունները և այլն, Ադրբեջանն անպայման, առաջին հերթին, կգործադրի ընդդեմ Հայաստանի և Արցախի։ Ինչը և տեղի ունեցավ, ի դեպ, 2010 թ. աշնանը. չէ՞ որ մեր զինվորները ադրբեջանական առաջին անօդաչու ինքնաթիռը խփեցին հենց Արցախի երկնքում, և Ադրբեջանը ուրիշ անօդաչու սարքեր արդեն չէր համարձակվում արձակել ոչ Իրանի կողմը, ոչ Ռուսաստանի։ Այլ հարց է, որ հիմա այդ սայթաքուն ուղիով է ընթանում նաև Մոսկվան` սպառազինություն և տեխնիկա վաճառելով Բաքվի վարչակազմին։ Բայց դա առանձին խոսակցության թեմա է։
Վերջերս Մոսկվայում էր ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ Ժան-Մարի լը Պենը։ Պաշտոնապես որպես աշխարհահռչակ նկարիչ Իլյա Գլազունովի հյուրը։ Սակայն, դատելով ըստ ամենայնի, Եվրախորհրդարանի պատգամավորը, Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնի նախկին զինծառայողը և ֆրանսիական ազգային ճակատի նախկին առաջնորդը Ռուսաստան էր եկել ոչ միայն ի սեր իր նկարիչ ընկերոջ։ Չէ՞ որ ՈՒկրաինայի պատճառով և Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ի ու Եվրամիությունում նրա խամաճիկների հասցեին նրա դստեր` Մարին լը Պենի ցասումնալի մերկացուցիչ հայտարարությունները դեռ ոչ ոք չի մոռացել։ Հիշեցնեմ, թե ով է լը Պենը, և թող ոչ ոք չփորձի ասել, թե նա և նրա ազգային ճակատը «ֆաշիստներ» են. ֆաշիստներն այսօր նստած են Կիևում։ Իսկ լը Պենը մի առանձնահատուկ մարդ է և առանձնահատուկ հայացքների տեր։ Ասեմ, որ նույնիսկ ռուս մարշալների լուսանկարների հավաքածու ունի տանը։ Բայց նա հանդես է գալիս հանուն անեղծ Եվրոպայի, հանուն ճշմարիտ եվրոպական քաղաքակրթության, ոչ թե նրա ժամանակակից ամերիկահարամված տարբերակի։ Մասնակցել է 1974, 1988, 1995 թթ. նախագահական ընտրություններին։ 2002 թ. դուրս էր եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ` առաջին փուլում ստացած լինելով քվեների 16,86 %-ը, երկրորդում հավաքեց փոքր-ինչ ավելի (17,8 %)` իր դեմ միավորելով նացիոնալիզմի ընդդիմախոսներին (երկրորդ տարում 82 % ստացած Ժակ Շիրակի իրական վարկանիշը շատ ավելի ցածր էր)։ 2007 թ. ընտրություններում հավաքեց 10,44 % (չորրորդ տեղ)։ Նրա ծրագրի հիմնական դրույթներն էին. ներգաղթի նվազեցում և Ֆրանսիայի եվրաինտեգրման դադարեցում։ Եվրաինտեգրման դադարեցումն ու ներգաղթյալների թվի կրճատումը «Ազգային ճակատի» առաջնորդը համարում էր «Ֆրանսիայի սահմանների վերականգնում»։ Ենթարկվել է 1,2 մլն ֆրանկ տուգանքի այն արտահայտության համար, թե «գազախցերը սոսկ դրվագ են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մեջ»։ Ժան-Մարիի դուստրը` Մարին լը Պենը, Ազգային ճակատի գործող ղեկավարն է, իսկ թոռնուհին` Մարիոն Մարեշալ լը Պենը, մտադիր էր 2010 թ. մարտին մասնակցել Փարիզի արվարձաններից մեկի մունիցիպալ ընտրություններին։ 2012 թ. 22-ամյա Մարիոնը դարձավ վերջին 15 տարում «Ազգային ճակատից» Ֆրանսիայի խորհրդարանի առաջին պատգամավորը։ Ֆրանսիայում վերջերս անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեին հիմա, ապա Ժան-Մարիի դուստրը հսկայական առավելությամբ հաղթանակ կտաներ։
Ահա այսպիսին են Ֆրանսիայի ու ֆրանսիացիների իրական տրամադրությունները։ ՈՒ, երևի, լը Պենը Մոսկվա էր եկել նույնիսկ ոչ այնքան այդ մասին տեղյակ պահելու ռուսական ղեկավարությանը կամ իր համերաշխությունը հայտնելու Ղրիմի ու Նովոռուսիայի հետ կապված նրա գործողություններին։ Տեղին է ենթադրել, որ Ժան-Մարին, բացի ԱՄՆ-ի ու Եվրոպայում Ամերիկայի խամաճիկների հասցեին ուղղված դատապարտման խոսքերից, բերել էր նաև Եվրոպան ԱՄՆ-ի ազդեցությունից ու բռնությունից մաքրելու` Ռուսաստանի հետ գործակցության մի ծրագիր։
Ահա մի շատ թարմ օրինակ. Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը հրատարակել է իր հերթական գիրքը, որտեղ խիստ քննադատում է ԱՄՆ-ի քաղաքականությունը ՈՒկրաինայի հարցում և Ռուսաստանի նկատմամբ։ Բաժին է հասել նաև Գերմանիայի կառավարությանը` կանցլեր Անգելա Մերկելով հանդերձ։ Պաշտոնական Վաշինգտոնի կուրսը Հելմուտ Քոլը անվանում է «բթամիտ մեսիականություն»։ Եվ մեղադրում է Արևմուտքին (բնականաբար, առաջին հերթին ԱՄՆ-ին) նոր «սառը պատերազմ» բորբոքելու մեջ։ Նրանից առաջ այդ նույն ոգով հանդես էին եկել Գերմանիայի նաև այլ կանցլերներ` Հելմուտ Շմիդտը և Գերհարդ Շրյոդերը։ Չինաստանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ին ու Եվրամիությանը է՛լ ավելի կոշտ էր քննադատել Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը։ Քանի դեռ ուշ չէ, կոչ է անում նախկին կանցլեր Քոլը, անհրաժեշտ է վերջ դնել Մոսկվայի պատասխան արձագանք ծնող գործողություններին, այլապես «մենք կկորցնենք այն նվաճումները, որ ձեռք ենք բերել վերջին 30 տարում»։ ԱՄՆ-ի ու նրա քաղաքականության ջատագովները կարող են առարկել. հա՜, այդ եվրոպացիներն են բողոքում, որոնք ինչ-որ չափով կարող են տուժել Ռուսաստանի դեմ ուղղված «պատժամիջոցների քաղաքականությունից և Կրեմլի պատասխան քայլերից»։ Դե, ասենք թե։
Իսկ ինչպես վարվել ամերիկացիների հետ։ Քիչ է դեռ, որ Ռուսաստանին ու նրա նախագահին անձամբ համակրում են, օրինակ, Սթիվեն Սիգալը, Միկկի Ռուրկը և ուրիշներ։ «Վլադիմիր Պուտինի դիվայնացումը,- վերջերս գրել էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը,- քաղաքականություն չէ։ Քչերն են հիմա հիշում, որ Ռուսաստանի ղեկավարը 2001 թվականից Աֆղանստանում օգնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերին, որ 2010 թվականին նա պաշտպանեց կոշտացված պատժամիջոցներն ընդդեմ Իրանի, որ միարժեքորեն կոչ արեց Վաշինգտոնի հետ փոխշահավետ համագործակցության, որ ընդհանուր առմամբ վարել է պատասխան գործողությունների արտաքին քաղաքականություն, ինչի համար ռուսական քաղաքական ճամբարում գործող փոխզիջումների հակառակորդները նրան մեղադրում էին Արևմուտքին զսպելու մեջ»։ Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելին ԱՄՆ-ի պաշտոնաթող հետախույզների խմբի բաց նամակի մասին արդեն ամբողջ աշխարհը գիտե։ Ամերիկացիների՞ն էլ հերքենք, հարգելի «ազատականներ»։
Լավ։ Իսկ ի՞նչ կասեն ԱՄՆ-ի բարոյական ստրուկները ի պատասխան դրա։ Ամերիկացի ֆինանսական վերլուծաբան և վիճակագիր, դոկտոր Ջիմ ՈՒիլլին վերջերս հրապարակավ հայտարարեց. «Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և վերացրեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները։ Դրա համար շահագրգիռ շրջանակներն ուզում են վերացնել Պուտինին և Ռուսաստանն իրենցով անել։ Սակայն զարգացող Չինաստանի հետ դաշինքի մեջ գտնվող ռուսական պետությունը շատ դժվար է մեկուսացնել։ Ռուսաստանն իր 12 ժամային գոտիներով կենսականորեն անհրաժեշտ շատ ռեսուրսների խոշորագույն մատակարարն է։ ՉԺՀ-ի և ՌԴ-ի դաշինքը կհանգեցնի ոսկու առևտրական ստանդարտի ի հայտ գալուն։ Դոլարն արդեն գահընկեց են անում։ ՈՒկրաինական պատերազմը դոլարի համար Վաթեռլոո կդառնա։ Նավթը դոլարով վաճառելուց սաուդցիների հրաժարումը կդառնա այն աղետը, որը լսելի կլինի աշխարհի բոլոր ծագերում։ Սաուդցիներն իրենց որոշումը կհրապարակեն մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Նավթի գինը ժամանակավորապես կսահմանի ռուս-չինական զույգը, բարգավաճում բերելով Արևելքին և ամայացում` Արևմուտքին։ Փլվածքը, որի ձայնը կլսեն ամենուրեք, արդեն գործի է դրվել։ Դոլարը կմերժվի և կփոխարինվի ոսկու առևտրական ստանդարտով։ Արդեն տարեվերջին դոլարին կործանարար հարված կհասցվի»։
Եթե Սաուդյան Արաբիան, ինչպես կանխատեսում է ՈՒիլլը, «մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում» նույնիսկ «թոշակի» չուղարկի էլ դոլարը, դա, ըստ էության, իրավիճակն ընդհանուր առմամբ չի փոխի։ Չէ՞ որ ամերիկացի մասնագետը նշել է պատերազմի երկու գլխավոր պատճառ, թող որ լինի «նոր սառը պատերազմի», իսկ գուցե և գալիք «տաք պատերազմի»` սանձազերծված Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կառավարող վերնախավի կողմից։ Իսկ Ռոտշիլդների լկտիությանը դեռ ժամանակ կունենանք անդրադառնալու։ Այդ մակաբուծաբարո ընտանիքը առաջին անգամ չէ, որ ծծում է ամբողջ աշխարհի արյունը։ Հիշո՞ւմ եք, Նապոլեոն Բոնապարտն էլ չէր ուզում պատերազմել Ռուսաստանի դեմ, սակայն, չէ՜, «փարիզցի» և «լոնդոնցի» Ռոտշիլդների (ընտանիքը նույնն է, այդ թվում` նրանց «ծիլերը» ԱՄՆ-ում) կուլիսային խարդավանքները, այնուամենայնիվ, հանգեցրին Ռուսաստանի վրա Ֆրանսիայի հարձակմանը։ Ի դեպ, այն ժամանակ Ռոտշիլդներն ինչ-ինչ պատճառներով ուզում էին կորսիկացու պարտությունը։ ՈՒ երևի այն հաշվարկն էլ արվում էր, որ միակ երկիրը, որ վաղ թե ուշ կջարդի Ֆրանսիային, Ռուսաստանն է։
Իսկ ահա Աֆղանստանից ձգվող «հերոինի միջանցքի» փակումն էական հանգամանք է։ Հիշո՞ւմ եք, սկսած դեռ Հնդկաչինում ԱՄՆ-ի պատերազմական արկածախնդրությունից, Ասիայից կատարվող թմրամիջոցների բոլոր մատակարարումները բացառապես գտնվում էին ԱՄՆ-ի զինվորականների և ԿՀՎ-ի «հովանու ներքո»։ Հենց այդ բանում էր (թեկուզ անուղղակիորեն) ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մեղադրում Իրանը, սակայն նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին. Թեհրանն արդարացիորեն պահանջում էր Արևմուտքից բացատրություն տալ այն բանին, որ ՆԱՏՕ-ի զորքերի կողմից Աֆղանստանի օկուպացման տարիներին մեծացել էր թմրաքարավանների հոսքը այդ երկրից և այլն։ Իսկ Ռուսաստանն ընդամենը մոտ մեկ տարի է, ինչ փակել է իր օդային միջանցքը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ավիափոխադրամիջոցների առջև։ Կարելի է պատկերացնել, թե Ռուսաստանի վրա ինչպես են փրփրած նրանք, ովքեր հովանավորում են Աֆղանստանից թմրամիջոցների փոխադրման գաղտնի գործողությունները Պենտագոնի ու ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից։ Եվ, ի դեպ, ոչ ոք չի էլ հետաքննել. միգուցե Ռոտշիլդներն էլ իրե՛նց «բաժնետոմսերի ծրարն» ունեն այդ կեղտոտ բիզնեսում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ