ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխարհը կրկին վերաձևվում է

Աշխարհը կրկին վերաձևվում է
18.03.2014 | 00:59

Ղրիմի հանրաքվեն կայացավ: Մնում է մարսել: Հանրաքվեի ընթացքին հետևողները Ղրիմում տեսնում էին ԽՍՀՄ կանոններով խաղ, իսկ «քիչ այն կողմ» Կիևը հիշեցնում էր ռազմական պոլիգոն, ուր րոպե անց ասես «սկսվելու» էր երրորդ համաշխարհային պատերազմը:
Փորձենք հասկանալ` որ շերտում ինչ է կատարվում:
Համաշխարհային։ Ի՞նչ է ասել Օբաման դեռ նախագահական «մունդիր» չզգեցած, սակայն օվալաձև աշխատասենյակում հայտնված Յացենյուկին, ապա և` Պուտինին, գիտենք բոլորս. աշխարհը չի ճանաչելու Ղրիմի հանրաքվեի արդյունքները, պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի դեմ, Սոչիում G7-ը չի հավաքվելու, Լոնդոնում է լինելու հունիսյան գագաթնաժողովը, ՈՒկրաինան մարտի 21-ին ստորագրելու է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:
Ահա և մինչև 21-ն ընկած ժամանակահատվածն է, որ տալու է շատ հարցերի պատասխանները: Ասել է` բոլոր դեպքերում Ղրիմի հանրաքվեն անցավ խաղաղ, Արևմուտքը սադրանքների չգնաց, որպեսզի ասոցացման համաձայնագիրը ևս կնքվի, հետո կերևա: Խնդիրն այս պահին բուֆերին` ՈՒկրաինայի արևելյան շրջաններին է վերաբերում: Ինչ իրավիճակ կլինի Դոնեցկում, Խարկովում, «առևտուրը» կգնա դրա վրա ու դրանով էլ կավարտվի, կողմերը կպայմանավորվե՞ն, թե՞ արդեն իսկ իր ռազմական ուժն այդ շրջաններ տեղափոխող ՈՒկրաինան Արևմուտքի աջակցությամբ ավելի արմատական քայլերի կդիմի, կերևա առաջիկայում:
Կարծում ենք` կողմերը, բոլոր դեպքերում, չեն առաջնորդվի խելագարության կանխավարկածով ու կպայմանավորվեն, չնայած, երբեք մի ասա` երբեք: Այնուհանդերձ, պետք է արձանագրել` բուն խաղը նոր է սկսվում թե՛ մնացածների, թե՛ մեզ համար:
Ռուսաստան-ԱՄՆ: Արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ դեպի ՆԱՏՕ գնացող ՈՒկրաինան շատ մեծ սպառնալիք է Ռուսաստանի համար այն առումով, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն դառնում են անմիջական հարևաններ` այլևս առանց բուֆերի: ՈՒ դա ընդամենը չարիքի փոքրագույնն է: Այն օրենքով, որով Ղրիմն անջատվեց ՈՒկրաինայից, հնարավոր է քանդվի նաև Ռուսաստանը: Հիշեք Բժեզինսկուն: Նա դա ասել էր դեռ շատ տարիներ առաջ: Խնդրեմ, Ղրիմն էլ տվեց կայացման մեխանիզմը: Ասել է` ռուսական փոքր միավորները «գտնում» են, որ իրենք պետք է անկախանան, կամ «միանան», ասենք, Շոտլանդիային, որն էլ իր հերթին ցանկանում է դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից: Հիշենք, դեռ մինչև Ղրիմ, Թաթարստանը առանձնանալու ցանկություն միշտ ուներ:
Եվ հետո` Ռուսաստանը խախտեց Բուդապեշտի պայմանագիրը, որով Մեծ Բրիտանիան, ինքը, ԱՄՆ-ը և Գերմանիան հանդիսանում էին ՈՒկրաինայի ամբողջականության երաշխավորը:
Հասանք մեզ: Անչափ բարդ է իրադրությունը մեր մասով: Բոլոր առումներով:
Ղրիմի հանրաքվեն ոչ ոք չի ուզում ճանաչել: «Ալֆա-Պուտինը» մեկ անգամ չէ, որ իր «սապոգը» դրել է մեր կոկորդին: Հուսանք` դա չի լինի: «Ալֆա-Պուտինի» հայաստանյան «ալֆաներն» արդեն սկսել են իրենց մեծ «նստաշրջանը» ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ այս հայրենիքի դեմ ու կառաջնորդվեն «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Վատ` երկրի համար, լավ` իրենց համար: Սա հայկական ֆենոմեն է, որի շնորհիվ մենք, որպես էթնոս, զրկված ենք եղել պետականությունից վեց հարյուր տարի, կորցրել ենք Առաջին հանրապետությունը և այդպես շարունակ:
Այդ «ալֆաներն» արդեն իսկ սկսել են «ուրախանալ», որ հնարավոր է պայմանագրեր խախտող Ռուսաստանը չերկարաձգի Կարսի պայմանագիրը Թուրքիայի հետ (արտաքուստ որքա՜ն հիասքանչ «հեռանկար» է բացվում հայոց հողերի «հետհավաքման» տեսանկյունից):
Մի «մանրուք» կա խանգարող:
Այդ Թուրքիան ու այդ Ռուսաստանը միշտ մեր հաշվին ու մեր տարածքում են իրենց հարցերը լուծել, իրար հետ «բարիշել»:
Տե՛ս 15 թիվը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ