ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Կոնսոլիդացիոն փայտիկը»

«Կոնսոլիդացիոն  փայտիկը»
14.03.2014 | 01:27

Կատարվե՛ց: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հանդիպեցին: Համաշխարհային մեդիայում ՈՒկրաինային վերաբերող լուրերը մղվեցին երկրորդ-երրորդ պլան: Գլոբալ աշխարհը շունչը պահած սպասում էր։
Ավարտվեց: «Դարի» կոնսոլիդացիոն հանդիպումը: Պարզվեց, այդչափ «երկնելուց» հետո անգամ «մուկ չի ծնվել»: Կոնսոլիդացիոն գործընթացի փոխարեն ընթացել է ապակոնսոլիդացիա:
Հանդիպմանը «մասնակցող» տեսախցիկների առաջ խորապես ժպտալուց հետո ՀԱԿ-ը դուրս եկավ ու ասաց` ինքը Սերժ Սարգսյանի համար էր «ժպտում»: ԲՀԿ-ն շատ արագ հայտարարություն տարածեց` սուտ են ասում, մենք չէինք ժպտում: Ավելի շուտ` «ժպտում» էինք, բայց Տիգրան Սարգսյանին, ու բազո՜ւմ տարաձայնություններ ունենք ՀԱԿ-ի հետ: Այնքա՜ն «բազում», որ հարկ համարեցին կայծակ-հեռագիր տարածել՝ Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը ժխտելու, «հարկավորներին» հասկացնելու, որ Գագիկ Ծառուկյանի կենդանի ներկայությամբ հնչած Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին բարձրաձայնման հետ իրենք ո՛չ մի կապ չունեն:
Այո՛, Իվետա Տոնոյանը տոնականորեն ասաց՝ այո՛, տարաձայնություններ կան: Ո՞ր հարցում` պարտիզանաբար լռեց, պատասխանը թողնելով հայտարարությունը լսողների ողորմությանը: Ով ինչպես ցանկանա, այնպես էլ կմեկնաբանի: Ծառուկյանն էլ, կոնյակի բաժակն առած, այդ ընթացքում կհասցնի մոտենալ նախագահականի դռներին, պահակից, ՊՊ ծառայությունից սկսած բոլորի կենացը խմել, ու թե Սերժ Սարգսյանը, ինչպես Ծաղկաձորում, հարկ համարի նրան ընդունել ու հերթական անգամ ասել` խաղեր ես տալիս, էլի, Գագիկ, Գագիկը ոտքի վրա հերթական անգամ կհավաստիացնի. «Չէ՛, նախագահ ջան, ո՞նց կարա ըտենց բան ըլնի, դու ոնց ասես` ընենց»:
Սակայն իրականում կսպասի, թե այս անգամ ևս ինչ են որոշելու իր փոխարեն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը, վերջիններիս փոխարեն էլ՝ Ռուսաստանը:
Այդպես չէ՞: Կա մեկ տարբերակ և՞ս: Բերիայի կլոր ակնոցը հիշեցնող ակնոց կրող Լևոն Զուրաբյանը մատնե՞լ է ԲՀԿ-ին ու իրենց համատեղ մտադրությունը, որի մասին, իրոք, խոսվել է հանդիպման ժամանակ: «Մատնե՜լ է», ասում եք: Հարցը մնում է բաց՝ դիտմա՞մբ, թե՞ պայմանավորված` յուր «գծային» ընկերներ Օսկանյանի ու մնացյալի հետ:
Այնուհանդերձ, ինքնին այս ամենը գալիս է հավաստելու` չկա լրջություն, չկա իրական պրոցես, չկա ՕԳԳ, չկա կոնսոլիդացիա։ Չկա ոչինչ ու չի եղել:
Կա փող: Շա՜տ փող: Կա երիտթոշակառուի մե՜ծ, անզսպելի ու անհաղթահարելի ցանկություն` չլինել այլևս թոշակառու, լինել ծովերի «թագուհի»: ՈՒ կա «թոշակային» վերջնահաշվարկ, թե կարող է ինչ-որ պահի իր ցանկությունը համընկնել Ռուսաստանի ցանկության հետ, ինչի դեպքում միայն հնարավոր է «մի բան անեն, մի բան ըլնի»:
Որովհետև հայաստանյան իշխանությունները, որքան էլ կոռումպացված, որքան էլ վատը, որքան էլ ժողովրդին հասցրել են իսկապես շատ ծանր վիճակի, այնուհանդերձ, նրանց երկչոտ քայլերը` փորձել հնարավորինս անկորուստ դուրս գալ ստեղծված աշխարհաքաղաքական փլատակներից, ինչը աշխարհին պարտադրել է Ռուսաստանը, հետխորհրդային երկրներին, նաև Հայաստանին, խիստ ակնհայտ է:
ՈՒ Գագիկ Ծառուկյանը ոչ մեկն է այս խաղում, նա ընդամենը շիրմա է, որի հետևում չորս ուժերը Քոչարյանի «փայտիկով» առաջ են տանում մի գործ, որը շա՜տ անհեռանկար է, սակայն ֆորսմաժորային իրավիճակում կարող է ճակատագիր դառնալ այս պետության համար:
Ինչպես եղավ նախորդ դարասկզբին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ