ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տիեզերքը ներում է ամեն բան, բացի «ի սկզբանե» տրված կոդի մոռացումից

Տիեզերքը ներում է ամեն բան, բացի «ի սկզբանե» տրված կոդի մոռացումից
29.11.2013 | 12:39

Պուտինի այցը տեղի է ունենում անցյալ և «այժմեական» պատմական անցքերի «լայն» ֆոնի վրա: Գոնե մեզ համար: Եվ որքան էլ ասում են` պատմության անիվը հետ չի պտտվում, պարզվում է` հայոց դեպքում այդ «ոսկե կանոնը» չի աշխատում: Պտտվում է, և այն էլ ինչպես` ընկնելով նույն ծանոթ փոսի մեջ: Այս առնչությամբ կատարենք մեկ հոգևոր ընդհանրացում ու անցնենք քաղաքական բաղադրիչին. եթե պատմության դասը կրկնվում է նույնքան անողոք, եթե վեց հարյուր տարիե ի վեր դու կրկին հայտնվում ես կոտրված տաշտակի` ինքնությանդ ու անչափելիորեն դժվար ձեռք բերած անկախությանդ որոշակի կորստի առաջ, մեղադրիր քեզ, գտիր շտկումիդ ուղին:

Ո՛չ: Բացի նրանից, որ հաջորդ սիմվոլն էլ հետևյալն է` «չեկիստական» բարդույթներով օժտված Ռուսիան դեպ կովկասյան դարպասներ է գալիս վիլնյուսյան գագաթնաժողովի խորը տապալումից հետո, ու եթե իրենից միլիարդների զենք գնած «թանկագին» Ադրբեջան Պուտինը մեկնեց «հեծանավի» կայմին արտիստորեն կանգնած, ապա Հայաստանի դեպքում ժամանում է ինքնաթիռով, և այնտեղ, ուր տեղակայված է յուր ռազմաբազան: 102-րդ:
Ասել է` Պուտինը փորձում է փոխել ոչ միայն հայոց քաղաքականությունը, այլև աշխարհագրությունը` աշխարհի ենթագիտակցության մեջ ամրակայելով «որոմը», որ Հայաստանը Ռուսաստանի համար սկսվում է… Գյումրուց:
Ի դեպ, սա էլ այն Գյումրին է, որ 88-ին ցնցվեց անպատմելի երկրաշարժից: 88-ն էլ հիշում եք` հենց այնպիսի թիվ չէր. այդ թվից սկսվեց Սովետմիության… Դա այն միությունն է, որը ցանկանում է վերականգնել Պուտինը` Մաքսային միության տեսքով, և ուրեմն` 88-ին սկսված Ղարաբաղյան շարժումը եղավ այն դետոնացիան, որը դոմինոյի էֆեկտով անկախության տարավ ողջ սովետական տարածքը` միանգամից եվրոպականացնելով Արևելյան Եվրոպայի և մերձբալթյան երկրները:
Ի դեպ. 88-ի երկրաշարժի մասին. «Գարուն» ամսագրի արձակի բաժնի վարիչ Վազգեն Սարգսյանն իր էսսեում արձանագրեց` երկրաշարժը սարքված էր, հասկանալի է` ում կողմից: Եվս մեկ անգամ հիշենք` 88-ին այդ մտքերը հայտնած` 99-ին (թվերի` ի՜նչ սիմվոլիկ շքերթ) գնդակահարված Սպարապետն էր:
Եւ եթե այսքանից (խոր լռություն եմ պահպանում, թե 15-ի Եղեռնի գլխավոր պատճառներից մեկն էլ որն էր. այն, որ «օրհնված ոտք ու սապոգ» ունեցող Ռուսաստանը հետ քաշվեց` թողնելով հային թուրքի յաթաղանի դեմ միայնակ) հետո, մեր ազգային ընդհանրական մարմինը, միտքը, ոգին չի կարողանում հանձին Ռուսաստանի տեսնել ընդամենը աշխարհագրական հարևանի, իր քաղաքական շահերը հետապնդող (ինչը լրիվ նորմալ է) պարտնյորի, մեր մասին` մտածելու չպարտավոր քաղաքական սուբյեկտի, ապա ինքներս մեզ վրա պետք է առաջինը քար շպրտենք` չհասունանալու, խելքի չգալու, ռուսի օրհնված ոտքին ոնց եղել է, այդպես էլ փարված մնալու, իրեն «գոսուդար» հռչակելու ու սեփական դիմակայության գենը, տիեզերքից մեզ տրված կոդը` էդ նույն ոտքի առաջ «մատաղ» անելու համար:
Հիշեցմամբ` տիեզերքը ներում է ամեն բան, բացի «ի սկզբանե» տրված կոդի մոռացումից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ