ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մենք ենք, Ամերիկան, Սիրիան

Մենք ենք, Ամերիկան, Սիրիան
02.07.2013 | 01:39

Քաղաքական զարգացումները մեր շուրջն ու մեզնից հեռու տեղապտույտի հանգով թափ են հավաքում: Վերջին օրերի թիվ մեկ իրադարձությունը, թերևս, Սիրիայից ռուսական, այսպես ասած, ռազմաբազայի տարհանումն էր, ինչը բացատրվեց որպես անվտանգությանը միտված քայլ: Այնուհանդերձ, հասկանալի է, որ բոլորը նախապատրաստվում են ինչ-որ բանի: Իսկ այդ «ինչ-որ բանը» ուշանում է, որովհետև ԱՄՆ-ը, ըստ ամենայնի, չի կարողանում լիարժեք վերահսկել իր իսկ եփած քաոսը և ժամկետների տեղաշարժեր է կատարում` Սիրիան վերջնական կապիտուլյացնելու, Ասադի հարցը փակելու համար: Մյուս կողմից էլ հնարավորինս ակտիվ են գործում հակընդդեմ ճամբարում` Ասադին օգնելով պնդանալ, Իրանում` «բարեփոխիչ» առաջնորդ ընտրել, Եգիպտոսում` Մուրսիի դեմ կրկին «թահրիր» սկսելով, իսկ ամենահետաքրքիրը, թերևս, Եվրոպայի դեպքում եղավ:
«Ինչ-որ մեկին» հաջողվեց լրջորեն սկանդալի «քաշել» ԵՄ-ին, հատկապես գերմանական «կողմին» ու ԱՄՆ-ին` ռուսական Շերեմետևոյում գտնվող Սնոուդենի բացահայտումների պատճառով: Առ այն, որ ԱՄՆ-ը հավեսով լսել-ունկնդրել է անխտիր բոլոր եվրաչինովնիկների հեռախոսազրույցները: ԱՄՆ-ն ակնհայտորեն արդեն «ներվայնանում» է ռուսական վարքագծից: Սնոուդենի առնչությամբ: Էկվադորը, Վենեսուելան, Ռուսաստանը հավեսով իրար «պաս» են տալիս Սնոուդենին` խոր անհարմարություն պատճառելով Նահանգներին, որին որևէ բանով չես շփոթեցնի, որովհետև վերջինս արդեն ՄԱԿ-ին է ներկայացրել Ասադի կողմից զարինի օգտագործման «տասը դեպք»:
«Հետ-առաջի» այս սկզբունքը դեռ կպահպանվի աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վրա: Դե գոնե մինչև սիրիական հարցով համաժողով: Չենք կարծում, որ Քերրի-Լավրով առաջիկա հանդիպումը բեկում կմտցնի այդ դասավորության մեջ, բայց եթե հիմնական ցուցիչն այս ամենում համարենք վերը նշված` ռուսական բազայի Սիրիայից տարհանումը, թեկուզ և Կիպրոսում տեղակայվելու հեռանկարով, ակնհայտ է դառնում, որ գոնե Ռուսաստանը հասկանում է` Ասադի հեռացումը ինչ-որ մի փուլում անխուսափելի է, և չի բացառվում, որ այդ հեռացումը լինի լայնամասշտաբ, գուցե և, Աստված մի արասցե, պատերազմական լուրջ գործողություններով:
Այս ֆոնին դառնալով մեզ էլ` արձանագրենք, որ չնայած ռուսական բազմաչարչար կայսրապաշտական մտքի հաթաթաներին, Հայաստանը նոյեմբերին կնախաստորագրի ԱՄՆ-ի հետ «կռվող»` ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Դրանից հետո ԵՄ-ում, ըստ ամենայնի, տեղի կունենա դոնորների համաժողովը, իսկ Հայաստանում, ինչպես երևում է, «բարեփոխումների» մասամբ բուռն գործընթաց: Մի խոսքով, Հայաստանը նույնպես կփորձի ընդառաջ գնալ դոնորների համաժողովին` ցույց տալով, որ արմատական բարեփոխումներ է փորձում իրականացնել երկրում, իր թերությունների մասին ինքն է խոսում, ինքն է վերևից հասարակական-քաղաքացիական-տնտեսական փոփոխություններ իրականացնում:
Թե ինչքան հեռու կգնա այս հարցերում Սերժ Սարգսյանը` թե՛ իր թիմի, թե՛ բուն կառավարման, թե՛ անձերի առումով, այս պահին դժվար է ասել, սակայն, ելնելով այն հանգամանքից, որ ներթիմային ¥և ոչ միայն¤ մթնոլորտի «գաղջությունը» արդեն հասել էր անթույլատրելիության աստիճանի, պետք է հուսալ եթե ոչ հեղափոխական քայլեր, ապա թավշյա հստակեցումներ, հաստատ:
Ինչը, եթե շատ անկեղծ, այնքան ուշացավ, որ հասարակությունը, Էքզյուպերիի աղվեսի նման, համարյա էլ չի սպասում… «ընտելացման»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ