Հայ ազգն իր գոյատևման ընթացքում ունեցել է շատ հաղթանակներ և պարտություններ, սակայն մնալով հավատարիմ իր սուրբ արժեքներին կարողացել է հաղթահարել բոլոր մարտահրավերները և մտնել 21-րդ դար, որպես հաղթանակած ազգ, ունենալով ազատագրված Արցախ, բանակ և պետականություն:
Հայ ազգի թշնամիներն ունեն տարբեր դիմակներ և քաղաքականություն:
Նրանք բաժանվում են ազգերի և պետությունների,կազմակերպությունների և գաղափարախոսությունների, կուսակցությունների և օթյակների, եկեղեցիների և աղանդների:
Այսինքն վտանգները շատ են և բազմակողմանի, սակայն նպատակը մեկն է` ոչնչացնել հայի պետականությունը, նրա հավատքը և աստվածատուր էությունը: Թշնամին խորամանկ է և լավ գիտակցում է, թե ինչպես պառակտի ազգին, կոտրի նրա ինքնավստահությունը և դրա համար նա այսօր անցել է բացահայտ հարձակման:
Թավշյա հեղափոխությունը, որը ոչ թե մի խումբ մարդկանց նախաձեռնությունն էր, այլ ազգի ընդվզումը ընդդեմ այն վարչակազմի, որը վարում էր ոչ բարենպաստ արտաքին և ներքին քաղաքականություն, երկրում ավելանում էր անարդարությունը, ավելանում էր արտագաղթը:
Հայ Ազգը հույսով ու հավատով սպասում էր նորընտիր կառավարիչներից նոր որոշումներ հանուն հայ ազգի միաբանության, հոգևոր և բարոյական մակարդակի բարձրացման, Սփյուռքի և հայրենիքի ավելի սերտ համագործակցման, ազգային արժեքների և մշակույթի, կրթության ոլորտներում բարելավման, բանակի հզորացման, արդարության և արդարադատության հաստատման:
Սակայն, ցավոք, այսօր նկատելի է հակառակ պրոցեսը, որն արդեն դառնում է վտանգավոր և նմանվում մի մեծ դավադրության: Հարձակման են ենթարկված բոլոր համակարգերը:
Ազգ-բանակ կոնցեպցիան ոտնահարվեց և քննադատվեց առաջին օրվանից:
Զրկվեցին ֆինանսավորումից շատ հայրենասիրական ծրագրեր:
Ակտիվացավ ԼԳԲՏ ակտիվիստների պիղծ գործունեությունը.
1. հարձակման ենթարկվեց Մայր Եկեղեցին և «Եկեղեցու պատմության» առարկան դպրոցական համակարգում,
2. լուծարվեց Մշակույթի նախարարությունը, որպեսզի չլինի պատասխանատու կողմ այն հեղաշրջմանը, որ պատրաստվում են անել նորընտիր կառավարիչները.
3. լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, որից հետո չարվեց ոչինչ Սփյուռք-Հայրենիք ամրապնդման գործում:
Այսօր արդեն պետական ամբիոններից և պաշտոնակատարներից լսվում է ազգադավ կոչեր և ծրագրեր, որոնք նպաստելու են Ազգի բարոյական և հոգևոր մակարդակի ցածրացմանը, բերելով պառակտում և բարոյազրկում հասարակության մեջ:
Այսօր Հայ Ազգը գործ ունի ոչ թե նորընտիր կառավարության հետ, այլ Բաբելոնյան աշտարակին նվիրված շինարարների, որոնց նպատակը ապստամբությունն է Աստծո և Նրա հաստատած օրենքների դեմ:
Չկա մի ոլորտ կամ ուղղություն, որտեղ հայ ազգն ունեցավ ձեռքբերում, բացի իշխանափոխությունից, չկա մի հարթություն որտեղ տրված է ճիշտ ընթացք:
Արտաքին քաղաքականության վերջնական ձեռքբերումը կլինի Եվրոպայի հետ վիզաների ազատականացումը և հայ-թուրքական նոր պատերազմը, որը կնպաստի երկրի հայաթափմանը և կվտանգի ողջ հայ պետականությանը:
Փաստորեն կարելի է արձանագրել, որ ներկա կառավարությունը չի արտահայտում հայ ազգի շահերը և չի կարող լինել երաշխավոր ազգի և պետության անվտանգությանը, նրա բարոյական և հոգևոր մակարդակի բարձրացմանը, մշակույթի և կրթության, Սփյուռքի և հայրենիքի միջև կապի, երկրի և Արցախի անկախության ամրապնդմանը:
Ժամանակը քիչ է և հայ ազգը պետք է գիտակցի պահի կարևորությունը ու օրհասականությունը և մերժի Բաբելոնյան աշտարակի շինարարներին, մնալով հավատարիմ Հայկյան ուխտին, Աստծո տված օրենքներին և պատվիրաններին:
Մի նոր Ավարայր է սկսվում հայ մարդու և ազգի համար, և ժամն է մոտենում համազգային միաբանության հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու:
Արսեն ԲԱԼՈՒՆՑ
Հ.Գ.
Սույն հրապարակախոսությունը գրվել է ուղիղ հինգ տարի առաջ` 2019-ի մարտի 10-ին:
Ովականջ ուներ` պետք է լսեր:
Ցավո՜ք…
irates.am