Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ես դեռ հույսս չեմ կորցրել

Ես դեռ հույսս չեմ կորցրել
06.12.2023 | 16:08

Ես դեռ հավատում եմ, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում դեռ ապրում է 10 % զտարյուն հայ. հայ հասարակ, հայրենասեր, իր պապերի հողին նվիրված, իր երեխաների ապագայով մտահոգված, ոչ մի քաղաքական այլանդակ խաղերի մեջ չներքաշված հայ, որը պատրաստ է այդ ամենի փրկության համար դուրս գալ կենաց ու մահու պայքարի։

Ընկերներ ջան, բոլորը ստում են, երբ ասում են մենք բան չենք որոշում. Արևմուտքն է, Ռուսաստանն է, եսիմ որ չոռ ու ցավն է մեր ճակատագիրը որոշելու: Դա սուտ թեզ է ՝ տեխնոլոգիա մարդկանց հիասթափեցնելու:

Այո՛, եթե շարունակենք էս ամբողջ այլանդակությունը, դավաճանությունն ու թալանը ներել, իհարնե, մեր փոխարեն կորոշեն ուրիշները, որովհետև կհասկանան, որ մենք մեզանից ոչինչ չենք ներկայացնում, թույլ և անիքնասեր ենք։

Ընդամենը մեկ օր՝ 24 ժամ է պետք, որ 10 % զտարյուն հայերով համախմբվենք, առանց բանակցելու, առանց կուլիսային բազառների, առանց նախկին ու ներկայի, վճռականորեն մաքրենք նախկին ու ներկա այս համատեղ աղբը, որը մեզ կանգնեցրել է ռեալ ոչնչացման եզրին:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ