Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Լարս

Լարս
29.11.2023 | 11:08

Անդրկովկասը ՌԴ հետ կապող ցամաքային հիմնական զարկերակ դարձած Լարսի անցակետի փակման լուրը հիմնականում հետաքրքրում է արտահանման և տրանսպորտային փոխադրման մասնակիցներին։

Որպես կանոն, այդ լուրը շատ արագ մոռացվում է, որովհետև անցակետի փակման համար հիմնականում պատճառ են հանդիսանում բնական կլիմայական փոփոխությունները, և որոշ իմաստով չկա մեղավոր, չկա քավության նոխազ։ Բայց արի ու տես, որ Լարսից, նրա անխափան գործունեության փաստից ամենաշատը կախված հայկական պետության մեջ կա մի պաշտոնատար ախմախ, ով ի պաշտոնե մտահոգվելու փոխարեն, որոշել է ինչ որ քարոզ կատարել համարյա «դը՜մփ դը՜մփ հու՜- հու՜» ոճի։

Բա թե` օգտվելով առիթից, բոլորին կոչ եմ անում գնել բացառապես հայկականը, օժանդակել հայ արտադրողներին և արտահանողներին։ Առաջին հայացքից անմեղ կոչը պարունակում է որոշ շերտեր, որոնց քննությունը բերում է համոզման, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար աշխատող արարածը չի պատկերացնում իր զբաղեցրած պաշտոնի հետ կապված որոշակի ֆիլտրերը և արգելքները։

Ախմախ-զամբախ խոսացող այդ գլխին կարելի է խորհուրդ տալ կարդալու ազատ առևտրի միջազգային փաստաթղթերի տակ դրված ՀՀ պաշտոնատար անձանց հիմնավորումները և հասկանալ վերջապես, որ առևտրի մեջ հովանավորչական, ներքին շուկան փակելու ախմախ մտքերը կարող են դառնալ որոշակի սանկցիաների պատճառ։

Երկար չեմ գրելու այդ անձի աշխատանքային ձեռագրի մասին, որովհետև նա բացարձակ չի համապատասխանում տվյալ պաշտոնի ֆունկցիոնալ անձնագրի պահանջներին։ Այնուամենայնիվ, կա էլի մեկ շերտ այս պատմության մեջ։

Դա ամեն կերպով ՌԴ հետ սռևտրի, կոմունիկացիաների ստորադասական փորձն է, որն անկասկած պարունակում է հնարավոր թուրքական ճանապարհային այլընտրանքի թեման։

Հակահայ քաղաքական խունտան փորձում է անել ամեն ինչ Հայաստանը տնտեսապես ՌԴ-ից կտրելու համար և միայն այդ տեսանկյունից պետք է դիտարկվի այդ ոչ արհեստավարժ պաշտոնյայի բլթոցները Լարսի վերաբերյալ։

Որպես վերջաբան ցանկանում եմ դրա էջում թողած գրառման տակ տվայտվող գոյերին հիշեցնել Մոսկվայում ծիրան գնելու հայերի փառավոր հաղթանակը։ Կրեք ուղեղ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4417

Մեկնաբանություններ