ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մեր անտարբերության և հանդուրժողականության վճարած գինն է մեր ներկան

Մեր անտարբերության և հանդուրժողականության վճարած գինն է մեր ներկան
13.11.2023 | 15:11

Մի կարևոր բան բաց ենք թողել: Կարևոր, որովհետև մեզ վրա անմիջական ազդեցություն ունի:

Թուրքիայի հանրապետությունը այս հոկտեմբերին դարձավ հարյուր տարեկան: Այս պետության հիմնադիրը և թուրքերի հայրը (ինչպես իրենք են նրան անվանում) մի մարդ է, որ մահացած «Եվրոպայի հիվանդ մարդուն» (Օսմանյան կայսրությանը, որ հետզհետե փլուզվում էր, այսպես էին անվանում), որին մասերի էին տրոհել, հաջողեց վերածնել՝ դարձնելով ժամանակակից պետություն:

Այս մեկ մարդու (որը նաև զինվորական էր) ամենակարող զենքը, որով նրան հաջողվեց աներևակայելին անել՝ գիտությունն էր: Նա իր միտքն ու հավատը բացեց գիտության առաջ և պարտադրեց դա բոլորին, արդյունքում ավերակների վրա նոր պետություն ստեղծեց:

Գիտությունն է ծնում ուժ, իսկ ուժը՝ իրավունք: Նայեք, թե ովքեր են մեզ առաջնորդում կամ փորձում առաջնորդել, կիմանաք, թե ինչ է մեզ սպասվում: Ամեն ինչ օրինաչափ է, ոչինչ պատահական չէ, ինչ ցանել ենք, դա էլ հնձում ենք: Մեր անտարբերության և հանդուրժողականության վճարած գինն է մեր ներկան:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3049

Մեկնաբանություններ