ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ինքնաոչնչացումը սկսվում է սեփական ուժերի գերագնահատումից

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ինքնաոչնչացումը սկսվում է սեփական ուժերի գերագնահատումից
12.04.2013 | 12:37

Մենք միշտ համարել ենք, որ լավ հերոսը մեռած հերոսն է: Ապրող մարդկանց չենք սիրում, չենք ընդունում, նրանց ներկայությունը խանգարում է մեզ, նրանց գոյությամբ իմաստազրկվում է միջակության լինելիությունը: Առանձնահատուկ սիրով ենք լցված միջակության հանդեպ:
Խելագարի տենչանքով չենք սիրում մեզանից դուրս ընթացող պրոցեսները, որտեղ խաղից դուրս ենք: Չսիրելը քիչ է՝ քամահրանք ու ընդգծված ատելություն ենք սերմանում ուրիշի տան ճրագին, ուրախությունից պայթում ենք հարևանի, դրկիցի ցավի ձայնից:
Անշուշտ, քչերը հասկացան, որ այդ պատկերը բոլորիս խտացված արտացոլանքն է: Վեր կենալը բոլորիս արժանապատվությունն է:
Այդուհանդերձ, ինչու՞ ենք մենք միշտ հետո հասկանում, որ ինքնաոչնչացումը սկսվում է սեփական ուժերի գերագնահատումից:

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ