Սյունիքի մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը դիտարկել-հաշվարկել է Կապանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների հացահատիկային, բանջարանաբոստանային մշակաբույսերի ցանքերին, պտղատու տարածքներին վերջին օրերին տեղացած կարկտի պատճառած վնասները: Դրանք ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով, առավել տուժած (մինչև 30տոկոս) Կոռնիձոր, Խնածախ Տեղ, Քարաշեն, Ներքին Խնձորեսկ, Խնձորեսկ, Նորաշենիկ, Ճակատեն, Վերին, Ներքին Խոտանան համայնքներին հատուկ հանձնարականով տրամադրվելու է շուկայականից անհամեմատ էժան գնով դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, ինչպես նաև սերմացու (վերջինս` աշնանը ետ վերադաձնելու պայմանով):
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ