11.06.2024|
15:39
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը շուրջ 3 ամիս դադարեցված է, ոչ մի աշխատանք չի կատարվում։ Դպրոցի շինարարությունը սկսվել է 2022 թվականի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում է պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։ Զրուցեցի այդ շինարարության նախկին աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի հետ։