Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 
  • Բաղրամյանի տարածաշրջանում կիրականացվի միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը նպատակաուղղված ծրագիր

    Բաղրամյանի տարածաշրջանում կիրականացվի միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը նպատակաուղղված ծրագիր

    18.05.2012| 05:35
    ՄԱԿ-ի միջազգային զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակն ու «Ֆրութֆուլ Արմենիա» ընկերությունը Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան (Բաղրամյանի տարածաշրջան) համայնքներում կիրականացնեն համատեղ աջակցության ծրագիր։ Այն նպատակաուղղված է գյուղատնտեսական և միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության աճին և գյուղական համայնքներում որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։