16.01.2013|
13:37
«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորներ Դմիտրի Գուդկովը, Իլյա Պոնոմարյովը, Վալերի Զուբովը ՌԴ Պետական Դումայի քննարմանն են ներկայացրել նոր օրինագիծ, որով չեղյալ է համարվում ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից ռուս որբ երեխաներին որդեգրելու արգելքը: Հեղինակները իրենց օրինագծի հիմք են համարում 140000 ստորագրությունները, որ հավաքվել են Դումայի 2012-ի վերջին նիստում ընդունած օրենքի դեմ: