-
22.01.2013|
11:45
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին արգելել է միջուկային զենքը: Որոշումը պարտադիր է կառավարության համար` ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը.
-
22.01.2013|
11:44
«Ես արդեն ասել եմ, որ նրա ժամանակը կբավականացնի ինձնից հետո ևս երեք անգամ ամուսնանալու: Կարծում եմ` նա կապրի մինչև 120 տարեկան: Նա անընդհատ ինքնակատարելագործվում է»` կնոջ մասին ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:
-
22.01.2013|
11:41
Զարգացման և գյուղատնտեսական վարկերի եգիպտական բանկը վարկեր է տրամադրում այն ագարակատերերին, ովքեր պատրաստ են երկրորդ կամ երրորդ անգամ ամուսնանալ ամուսնության տարիքն անցած ու չամուսնացած կանանց հետ:
-
21.01.2013|
12:31
Այսօր Ստրասբուրգում կբացվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Օրակարգում են Կոսովոյում տիրող իրավիճակը, Ադրբեջանի պարտավորությունների կատարման մոնիտորինգը, ինչպես նաև՝ ռուս-վրացական հարցը։
-
21.01.2013|
12:30
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում։ Այն կանցկացվի ամերիկյան Կոնգրեսի աստիճանների վրա և կուղեկցվի մայրաքաղաքի կենտրոնում նախատեսված շքերթով և տոնական այլ միջոցառումներով։
-
21.01.2013|
12:27
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և շարունակել քաղաքական գործունեությունը։ Համապակիստանյան մուսուլմանական լիգան ղեկավարող գեներալ Մուշարաֆը մտադիր է օգնել իր կուսակցությանն այս տարվա մայիսին տեղի ունենալիք ընտրություններում։ 2008 թվականից՝ լքելով նախագահական աթոռը, Փերվեզ Մուշարաֆն ապրում է Լոնդոնում։
-
21.01.2013|
12:25
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել հարձակում ճանապարհային ոստիկանության վրա։ Երկրի իշխանությունները հայտնում են, որ հարձակմանը մասնակցել են մահապարտ ահաբեկիչները, ինչպես նաև՝ ավտոմատներով զինված անձինք։
-
20.01.2013|
16:39
Մեքսիկայի հյուսիսում ցրտերի պատճառով ավելի քան 29 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչները։ Ցուրտ եղանակն այստեղ պահպանվում է 2012թ. վերջից։
-
20.01.2013|
16:37
Միացյալ Նահանգները պատրաստ է Ալժիրին տրամադրել անհրաժեշտ ցանկացած օգնություն։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ անդրադառնալով գազավերամշակման գործարանում պահվող պատանդներին ալժիրյան հատուկ ծառայությունների կողմից ազատարձակման օպերացիային։
-
19.01.2013|
23:10
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ձերբակալել են այն մարդուն, ով Բուլղարիայի թուրքական կուսակցության ղեկավար Ահմեդ Դոգանի ելույթի ժամանակ բարձրացել է բեմ և նրա գլխին պահել ատրճանակը։