Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 
  • ՄԱԿ-ը կմաքրի Սիրիայի ջուրը

    ՄԱԿ-ը կմաքրի Սիրիայի ջուրը

    05.02.2013| 12:12
    ՄԱԿ-ը Սիրիայում իրականացնում է խմելու ջրի մաքրման գործընթաց։ Առաջիկա շաբաթներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Սիրիայի ջրային ռեսուրսների նախարարության և Կարմի խաչի հետ համագործակցությամբ, երկրի բոլոր 14 շրջաններ կհասցնի 1000 տոննա ջուր մաքրող նյութեր։ Այդ քանակությունը բավական է, որպեսզի 10 միլիոն սիրիացիներ (երկրի բնակչության կեսը) ապահովվեն մաքուր ջրով։ Համապատասխան նյութերը Սիրիա են տեղափոխվել Հորդանանի տարածքով։
  • Կաստրոն հավաստիացրել է, որ Չավեսն իրեն լավ է զգում

    Կաստրոն հավաստիացրել է, որ Չավեսն իրեն լավ է զգում

    05.02.2013| 12:11
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակն էապես բարելավվել է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն։
  • Իսրայելը պաղեստինցի պատգամավորների է ձերբակալել

    Իսրայելը պաղեստինցի պատգամավորների է ձերբակալել

    04.02.2013| 17:06
    Իսրայելի հատուկ ծառայությունները Հորդանան գետի արևմտյան ափին գիշերային շրջայցի ընթացքում ձերբակալել են «ՀԱՄԱՍ»խմբավորման ավելի քան 20 ակտիվիստների։
  • Քերիի առաջին օրը

    Քերիի առաջին օրը

    04.02.2013| 11:48
    Այսօր Ջոն Քերիի առաջին աշխատանքային օրն է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Նա վաղ առավոտյան եկել է պետդեպարտամենտ, ելույթ ունեցել աշխատակիցների առջև։ Այսօր ոչ մի հանդիպում նրա օրակարգում նախատեսված չէ։
  • Կաստրոն հազիվ էր խոսում

    Կաստրոն հազիվ էր խոսում

    04.02.2013| 11:47
    Ֆիդել Կաստրոն երեկ մասնակցել է Կուբայի խորհրդարանի ընտրություններին։ Նա մի քանի ամիս չէր երևացել հանրությանը։ Կուբայի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել՝ ինչպես է 86-ամյա առաջնորդը այցելել ընտրատեղամաս, որտեղ նա անցկացրել է մոտ մեկ ժամ՝ զրուցելով ընտրողների, լրագրողների հետ։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Կաստրոն խոսում էր թույլ, հազիվ լսելի ձայնով։
  • Փախուստ՝ կոյուղու միջով

    Փախուստ՝ կոյուղու միջով

    04.02.2013| 11:41
    Ավելի քան 20 դատապարտված կոյուղու միջով փախել է Ռիո դե Ժանեյրոյի բանտից։ Բանտի աշխատակիցները հայտարարել են, որ փախուստի դիմած 4 ազատազրկված արդեն բռնվել է, մյուսներին մոտակա ժամերին նույն ճակատագիրն է սպասվում, քանի որ առայժմ նրանց չի հաջողվել լքել կոյուղու թունելը։
  • Իսպանացիները պահանջում են վարչապետի հրաժարականը

    Իսպանացիները պահանջում են վարչապետի հրաժարականը

    03.02.2013| 20:32
    Բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել իսպանական քաղաքներում այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ ինքը և ժողովրդական կուսակցության մյուս անդամներն իբր հարստացել են կուսակցական գաղտնի ֆոնդերի շնորհիվ։
  • Ահաբեկչություն՝ Քիրկուկում. 16 մարդ զոհվել է

    Ահաբեկչություն՝ Քիրկուկում. 16 մարդ զոհվել է

    03.02.2013| 20:31
    Ավելի քան 16 մարդ է զոհվել, 70-ը վիրավորվել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ քաղաքի ոստիկանատան վրա գրոհայինների հարձակումից։ Ոստիկանության տվյալներով՝ ապստամբները փորձել են գրոհով վերցնել ոստիկանական շենքն այն բանից հետո, երբ ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան։
  • Մյունխենը` անվտանգության հարցերի քննարկման վայր

    Մյունխենը` անվտանգության հարցերի քննարկման վայր

    03.02.2013| 10:53
    Փետրվարի 2-ին Մյունխենում անցկացվում է անվտանգության հարվերով 49-րդ միջազգային ամենամյա համաժողովը, որ կազմակերպվում է 1962 թվականից և մասնակիցներին հնարավորություն է տալիս քննարկել անվտանգության խնդիրներն ու հեռանկարները:
  • Հռոմի շատրվանները կգովազդեն Fendi-ին

    Հռոմի շատրվանները կգովազդեն Fendi-ին

    03.02.2013| 10:51
    Fendi նորաձևության տունը գարնանը սկսում է վերանորոգել Հռոմի շատրվանները և սկսելու է հանրահայտ Տրևիից, փոխարենը պետությունը թույլ կտա 2015-ին` ի պատիվ Fendi-ի 90-ամյակի, ցուցադրություն անցկացնել շատրվանի մոտ: