Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 
  • Մեռյալների թագավորության դռներին արգելվում է մոտենալ

    Մեռյալների թագավորության դռներին արգելվում է մոտենալ

    02.04.2013| 22:24
    Դասական հնէաբանության պրոֆեսոր Ֆրանչեսկո դ’Անդրիան Ստամբուլում կայացած գիտաժողովում հայտարարել է, որ գտնվել են «դժոխքի դարպասները»:
  • Պաշտոնից հեռացել է Կիպրոսի ֆինանսների նախարարը

    Պաշտոնից հեռացել է Կիպրոսի ֆինանսների նախարարը

    02.04.2013| 19:08
    Հրաժարական է տվել Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։ Հրաժարականի պաշտոնական պատճառներն առայժմ հայտնի չեն։ Այսօր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատական քննություն է նշանակել՝ երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառները բացահայտելու համար։
  • Պայթյուն Իրաքում. կա 9 զոհ

    Պայթյուն Իրաքում. կա 9 զոհ

    02.04.2013| 12:00
    Ավելի քան 9 մարդ է մահացել Իրաքի Տիկրիտ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Նա պայթուցիկով զինված մեքենայով ներխուժել է ոստիկանական շենքի տարածք և գործի դրել պայթուցիկ սարքը։ Մահացածների մեծ մասը ոստիկաններ են։
  • Իրանը շարունակելու է աջակցել Ասադին

    Իրանը շարունակելու է աջակցել Ասադին

    02.04.2013| 11:58
    Իրանը հետագայում նույնպես շարունակելու է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա իրականացրած քաղաքական բարեփոխումները։ Այդ մասին երեկ Կահիրեում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
  • ՀԱՄԱՍ-ը մտադիր է արգելել տղաների և աղջիկների համատեղ ուսումը

    ՀԱՄԱՍ-ը մտադիր է արգելել տղաների և աղջիկների համատեղ ուսումը

    02.04.2013| 11:56
    Արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորումը, որ ղեկավարում է Գազայի հատվածը, մտադիր է օրենսդրորեն արգելել դպրոցներում 9 տարեկանից բարձր աղջիկների ու տղաների համատեղ ուսումը։ BBC-ի թղթակցի կարծիքով՝ այս օրենքի ընդունման նպատակներից է ընդգծել, որ ՀԱՄԱՍ-ն ունի իսլամիստական արմատներ։
  • Րաֆֆի Հովհաննիսյանի հույսերը 2009 թվականին

    Րաֆֆի Հովհաննիսյանի հույսերը 2009 թվականին

    02.04.2013| 11:48
    2009 թ. հունիսի 18-ին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հանդիպեց Հովհաննիսյանի հետ: Այս հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը քննադատեց Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները՝ անվանելով «տապալված հետխորհրդային ընտրություն», որն ի ցույց դրեց այն մարտահրավերները, որոնք առկա են օրենքի գերակայության, թափանցիկ ընտրական համակարգի ձեւավորման ճանապարհին: Նա հույս հայտնեց, որ իշխող կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն կդառնա իրական ընդդիմադիր կուսակցություն:
  • Մի ճաշեք դեսպանների հետ

    Մի ճաշեք դեսպանների հետ

    02.04.2013| 11:46
    2009 թ. մայիսին Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի ճաշի հրավերը: Դեսպանը նույնչափ հետաքրքրված էր Երեւանի քաղաքապետի վերջին ընտրությունների վերաբերյալ Հովհաննիսյանի տեսակետով, որքան վերջինիս՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող կարծիքով:
  • Հովհաննիսյանի արտաքին քաղաքականության ԱՄՆ-ի գնահատականը

    Հովհաննիսյանի արտաքին քաղաքականության ԱՄՆ-ի գնահատականը

    02.04.2013| 11:41
    Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ բոլոր քաղաքական քայլերն են գոհունակությամբ ընդունել ԱՄՆ դիվանագետները: Երբ Հովհաննիսյանն անդրադառնում է արտաքին քաղաքականությանը, նրա մոտեցումները, կարծես, հակադրվում են ԱՄՆ-ի կամ Արեւմուտքի կողմից աջակցվող նպատակներին:
  • Էվանսը հեռագրում է

    Էվանսը հեռագրում է

    02.04.2013| 11:29
    2006թ. «Ժառանգություն» կուսակցության անդամները տեղեկացրին ԱՄՆ դեսպանատանը, որ կուսակցությունը ենթարկվում է հետապնդման: 2006թ. օգոստոսի 8-ով թվագրված գաղտնի հեռագրի մեջ Էվանսն ասում է, որ իր գրասենյակը չի բացառում, որ ընդդիմադիր կուսակցությունների վրա գրոհների հետեւում կանգնած է նախագահ Քոչարյանը: Շարունակելով՝ դեսպանը վկայաբերում է «Ժառանգություն» կուսակցության անդամների պնդումը, թե հալածանքը սկսվեց, երբ 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը հրապարակավ խիստ քննադատության ենթարկեց Քոչարյանին: Անդրադառնալով Հովհաննիսյանի Քոչարյանին ուղղված նամակին, որը ներառում էր 21 կետից բաղկացած հարցաշար, Էվանսը գրում է. «Հովհաննիսյանը քաջալերվել էր 2006թ. մայիսին «Գելլափի» անցկացրած հարցումների անսպասելի արդյունքներով… նա Հայաստանի ամենահանրաճանաչ քաղաքական գործիչն էր՝ 74 տոկոս դրական վարկանիշով»:
  • Պինգվինների քաղաքական կյանքից

    Պինգվինների քաղաքական կյանքից

    01.04.2013| 23:18
    Ապրիլի 1-ին Կարլա Բրունին ներկայացրեց իր չորրորդ ալբոմը: Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը Եվրոպայում հայտնի է իբրև հաջողության հասած տոպ-մոդել և Նիկոլա Սարկոզիի կին, և հայրենիքում նրա երաժշտական կարիերան մեծ ընդունելություն է գտնում: Բրունիի նոր ալբոմը կոչվում է «Ֆրանսիական երգիկներ»` «Little French Songs»: