ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 
  • Թուրքերը և թուրքերը

    Թուրքերը և թուրքերը

    22.04.2013| 12:09
    Թուրքական «Demokrat Haber» կայքը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղը հայոց ցեղասպանության հիշատակը հարգելու միջոցառումների ծրագիր է կազմել: Ապրիլի 23-ին կազմակերպության դահլիճում ցուցահանդես է բացվելու, 24-ին` կայցելեն Ֆայիք Ալի բեյի գերեզմանին, որ 1915 թ. չէր կատարել կառավարության հրահանգը, չէր տեղահանել Քութահյայի նահանգի հայերին, չէր պարտադրել կրոնափոխություն, այլ փորձել էր պաշտպանել իր նահանգի հայ համայնքին:
  • Իտալիայի նախագահը վերընտրվել է

    Իտալիայի նախագահը վերընտրվել է

    21.04.2013| 18:33
    Իտալիայի գործող նախագահ Ջորջիո Նապոլիտանոն վերընտրվել է նախագահի պաշտոնում։ 87-ամյա Նապոլիտանոն համաձայնել է կրկին մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ ընտրել իր իրավահաջորդին։
  • Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

    Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

    21.04.2013| 18:31
    Սիրիայի միավորված ընդդիմությունը հրապարակել է հռչակագիր, որը բացառում է ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Փաստաթղթում կան նաև խոստում՝ չկիրառել քիմիական զենք և թույլ չտալ, որպեսզի զենք հայտնվի ծայրահեղականների ձեռքին։
  • Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

    Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

    21.04.2013| 18:30
    Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ՝ ԿԺԴՀ նավթ արտահանելու նպատակով։
  • Աֆղանստանում տասնյակ աշակերտուհիներ են թունավորվել

    Աֆղանստանում տասնյակ աշակերտուհիներ են թունավորվել

    21.04.2013| 18:29
    Աֆղանստանի արևելքում ավելի քան 40 աշակերտուհիներ տեղափոխվել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրանց մոտ նկատվել են թունավորման ախտանշաններ։ Սա արդեն վերջին օրերի ընթացքում 2-րդ նման դեպքն է Թահար շրջանում։
  • Որ Սպիտակ տունը մահակ չթափահարի մեր գլխին

    Որ Սպիտակ տունը մահակ չթափահարի մեր գլխին

    21.04.2013| 16:18
    ԱՄՆ Պետդեպը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012 թ.» տարեկան ընդհանուր զեկույցը: Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանություն փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Զեկույցում նշված է նաև, որ դատարանները շարունակում են մնալ գործադիրի քաղաքական ճնշման տակ, ինչը հանգեցրել է մի շարք քաղաքական շարժառիթներ ունեցող դատական գործընթացների ու վճիռների: Խոսք կա նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում մահվան կասկածելի դեպքերի մասին: Զեկույցն անդրադարձել է նաև անցյալ տարի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպա Վահե Ավետյանի սպանությանն ու այս դեպքի հետ կապված դատաքննությանը:
  • Մուշարաֆի բախտը չի բերում

    Մուշարաֆի բախտը չի բերում

    20.04.2013| 16:01
    Պակիստանի դատարանը 14 օրով երկարաձգել է նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի կալանքը: Մուշարաֆը վերադարձել էր հայրենիք` մասնակցելու նախագահական ընտրություններին` գլխավորելով իր «Համապակիստանյան մուսուլմանական լիգա» կուսակցությունը: Իրեն առաջադրված որևէ մեղադրանք նախկին նախագահը չի ընդունում:
  • Երբվանի՞ց և մինչև ե՞րբ

    Երբվանի՞ց և մինչև ե՞րբ

    20.04.2013| 16:00
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում պետքարտուղար Ջոն Քերին ասել է. «Թուրքիան մեզ հետ բանակցություններ է վարում երկու չլուծված հակամարտությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցի շուրջ»:
  • Անջատողականնե՞րը

    Անջատողականնե՞րը

    20.04.2013| 15:58
    ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների ամենամյա զեկույցում Լեռնային Ղարաբաղի մասին նշված է, որ անջատողականները Հայաստանի օնությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի 7 շրջանները, իսկ ԼՂ վերջնական կարգավիճակը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդության առարկան:
  • Մադուրոն երդվեց

    Մադուրոն երդվեց

    20.04.2013| 13:28
    Երեկ տեղի է ունեցել Վենեսուելայի ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը։ Այն կայացել է երկրի խորհրդարանում։ Պետական խորհրդանիշները Մադուրոյին շնորհել է Մարիա Գաբրիելա Չավեսը՝ նախկին նախագահ Ուգո Չավեսի դուստրը։ Մադուրոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 50,78 տոկոս ձայն։ Նրա հիմնական մրցակիցը՝ ՙԴեմոկրատական միասնությունե դաշինքից Էնրիկե Կապրիլեսը, ստացել է 48,95 տոկոս ձայն։ Վերջինս չի ճանաչել Մադուրոյի հաղթանակը և պահանջել է ձայների վերահաշվարկ։