Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 
  • Նոր շրջադարձ Անատոլի Սերդյուկովի շուրջ ստեղծված սկանդալում. «անձեռնմխելի» կանայք

    Նոր շրջադարձ Անատոլի Սերդյուկովի շուրջ ստեղծված սկանդալում. «անձեռնմխելի» կանայք

    17.04.2013| 15:16
    Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն իրենց ուշադրության տակ էին առել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի շրջապատի մի շարք մարդկանց, ովքեր նրա հետ էին եղել դեռևս Դաշնային հարկային ծառայությունում աշխատելու տարիներից: Ապա աշխատանքի էին տեղափոխվել պաշտպանական գերատեսչություն: Հետաքննիչների ուշադրության տակ է հայտնվել նրա նախկին ենթականերից ևս մեկը՝ Օլգա Ստեպանովան: Մինչև 2011 թվականը նա զբաղեցրել է պաշտպանության նախարարության՝ զինամթերքի, հատուկ տեխնիկայի, նյութական միջոցների մատակարարմամբ զբաղվող դաշնային գործակալությունում խորհրդականի պաշտոնը:
  • ՄԱԿ-ը կարող է դադարեցնել Սիրիային տրվող օգնությունը

    ՄԱԿ-ը կարող է դադարեցնել Սիրիային տրվող օգնությունը

    17.04.2013| 12:45
    Հնարավոր է՝ ՄԱԿ-ը մի քանի շաբաթվա ընթացքում մասամբ դադարեցնի Սիրիայի հակամարտությունից տուժածներին հատկացվող օգնությունը։ Պատճառը միջոցների սղությունն է և երկրում տիրող իրավիճակը։
  • Պան Գի Մունն անհանգստացած է ՀԱՀ-ում տիրող իրավիճակով

    Պան Գի Մունն անհանգստացած է ՀԱՀ-ում տիրող իրավիճակով

    17.04.2013| 12:42
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր անհանգստությունն է հայտնել Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) սրվող իրավիճակի հետ կապված։ ՀԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում շարունակվում են բախումները մարտին իշխանությունը զավթած «Սելեկա» շարժման անդամների և նախկին նախագահ Ֆրանսուա Բոզիզեի կողմնակիցների միջև։
  • Մենք մեր ծնողներից 15 տարի արագ ենք ծերանում

    Մենք մեր ծնողներից 15 տարի արագ ենք ծերանում

    17.04.2013| 12:38
    Հոլանդիայի առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդիկ իրենց ծնողներից 15 տարի արագ են ծերանում, նրանք ավելի ենթակա են հիպերտոնիկ հիվանդությունների, շաքարախտի, գիրության: Այս տվյալները ստացվել են 20, 30, 40, 50 տարեկան 6000 չափահաս մարդկանց առողջության ուսումնասիրությունից:
  • Մարգարեթ Թետչերին հրաժեշտ կտան Վեստմինստերյան աբբայությունից

    Մարգարեթ Թետչերին հրաժեշտ կտան Վեստմինստերյան աբբայությունից

    17.04.2013| 12:37
    Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հուղարկավորությանը, որը կկայանա ապրիլի 17-ին Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում, Հայաստանից կմասնացի Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
  • Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել

    Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել

    17.04.2013| 12:35
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է հայտարարել, որին ենթակա են մինչև 2013 թ. ապրիլի 16-ը գործված բոլոր հանցանքները: Այս քայլը արվել է քաղաքական ճգնաժամի կարգավորման ծրագրի շրջանակներում:
  • Նաբիլ Ալ Արաբիի հրաժարականը

    Նաբիլ Ալ Արաբիի հրաժարականը

    17.04.2013| 12:33
    Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ Արաբին հրաժարական է տվել` հաղորդել է լիբանանյան Ալ Մայադին հեռուստաալիքը: Նաբիլ Ալ Արաբին նաև Եգիպտոսի արտաքին գործերի նախարարն է, բայց պաշտոնական որևէ հաղորդագրություն եգիպտական կողմից չի հնչել:
  • Հզոր երկրաշարժ՝ Իրանում

    Հզոր երկրաշարժ՝ Իրանում

    16.04.2013| 17:05
    Իրանում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում է Հաշա կոչվող բնակավայրից 86 կմ հեռավորության վրա՝ Պակիստանի սահմանին։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում։
  • Պայթյուն բոստոնյան մարաթոնի վերջնագծում

    Պայթյուն բոստոնյան մարաթոնի վերջնագծում

    16.04.2013| 15:23
    Բոստոնյան մարաթոնի վերջնագծի մոտ տեղի է ունեցել երկու պայթյուն՝ ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում: Բոստոնի ոստիկանությունը հայտնում է երեք զոհերի և բազմաթիվ վիրավորների մասին: Նախագահ Օբաման խոստացել է հայտնաբերել մեղավորներին: Դեռևս պարզ չէ, թե ով կարող է կանգնած լինել այդ գործողությունների հետևում:
  • Վենեսուելայի ընդդիմությունը բախվել է ոստիկանության հետ

    Վենեսուելայի ընդդիմությունը բախվել է ոստիկանության հետ

    16.04.2013| 13:33
    Վենեսուելայի ընդդիմության կողմնակիցները մայրաքաղաք Կարակասում անցկացրել են բազմահազարանոց հանրահավաք՝ Ազգային ընտրական հանձնաժողովից պահանջելով կատարել նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ։ Երեկ երեկոյան տեղի ունեցած երթի ընթացքում գրանցվել են բախումներ ոստիկանության հետ։ Իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ։