Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 
  • Ալլա Պուգաչովան «նախանձել» է հարազատ աղջկան

    Ալլա Պուգաչովան «նախանձել» է հարազատ աղջկան

    22.04.2013| 12:56
    Ո՞րն էր Ալլա Պուգաչովայի նիհարելու գաղտնիքը: Ռուսական էստրադայի պրիմադոննան վերջապես հայտնեց, թե ինչպես է իրեն հաջողվել գցել ավելորդ քաշը: Պարզվում է` դրանում նրան օգնել է Քրիստինա Օրբակայտեն:
  • Պարագվայը նոր նախագահ ունի

    Պարագվայը նոր նախագահ ունի

    22.04.2013| 12:15
    Պարագվայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել «Կոլորադո» կուսակցության ներկայացուցիչ, գործարար և սպորտային վարչարար Օրասիո Կարտեսը։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի։ Կարտեսի հիմնական մրցակից, Լիբերալ կուսակցության թեկնածու Էֆրաին Ալեգրեն արդեն ընդունել է իր պարտությունը։ «Կոլորադո» կուսակցությունն իշխանության ղեկին է շուրջ 60 տարի։
  • Նիգերիայում բախումներից 185 մարդ է մահացել

    Նիգերիայում բախումներից 185 մարդ է մահացել

    22.04.2013| 12:15
    Նիգերիայի հյուսիսում ավելի քան 185 մարդ է մահացել գրոհայինների և զինվորականների միջև տեղի ունեցած բախումից։ Բախման հետևանքով ավերվել է մոտ 2000 տուն։ Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, Չադի հետ սահմանամերձ Բագա քաղաքը մի քանի ժամ ենթարկվել է հրետակոծության։
  • Ֆրանսիայում համասեռամոլների դեմ ցույցեր են ընթանում

    Ֆրանսիայում համասեռամոլների դեմ ցույցեր են ընթանում

    22.04.2013| 12:13
    Ավելի քան 45 հազար մարդ էր դուրս եկել Փարիզի փողոցներ՝ պահանջելով չընդունել միասեռ ամուսնություններն օրինականացնող ու նման զույգերի կողմից երեխաների որդեգրումը թույլատրող օրինագիծը։
  • Ֆրանսուա Օլանդին մեկ տարում հաջողվեց այն, ինչ Սարկոզին կարողացել էր անել հինգ տարում

    Ֆրանսուա Օլանդին մեկ տարում հաջողվեց այն, ինչ Սարկոզին կարողացել էր անել հինգ տարում

    22.04.2013| 12:11
    Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի հարցումներով` նախագահ Ֆրանսուա Օլանդի վարած քաղաքականությունից գոհ է ֆրանսիացիների 25 տոկոսը: 75 տոկոսը դժգոհ են և ծայրահեղ դժգոհ` փորձագետների գնահատականով այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Իշխանության գալուց մեկ տարի հետո Ֆրանսուա Օլանդը կարողացել է ամբողջությամբ սպառել իր վստահության քվեն, 2012-ի մարտին նախագահական ընտրությունների առաջին փուլում սոցիալիստ թեկնածուի օգտին ձայն է տվել ֆրանսիացիների 30 տոկոսը: Ըստ հարցումների` նրանց համբերությունը սպառվում է, որովհետև չեն տեսնում տնտեսական վիճակի փոփոխություններ: Առաջնահերթ խնդիրները` գործազրկության նվազումը և կյանքի որակի բարելավումը, երկրորդ պլան են մղել միասեռ ամուսնությունների գրանցման օրինականացման պես խնդիրները:
  • Թուրքերը և թուրքերը

    Թուրքերը և թուրքերը

    22.04.2013| 12:09
    Թուրքական «Demokrat Haber» կայքը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղը հայոց ցեղասպանության հիշատակը հարգելու միջոցառումների ծրագիր է կազմել: Ապրիլի 23-ին կազմակերպության դահլիճում ցուցահանդես է բացվելու, 24-ին` կայցելեն Ֆայիք Ալի բեյի գերեզմանին, որ 1915 թ. չէր կատարել կառավարության հրահանգը, չէր տեղահանել Քութահյայի նահանգի հայերին, չէր պարտադրել կրոնափոխություն, այլ փորձել էր պաշտպանել իր նահանգի հայ համայնքին:
  • Իտալիայի նախագահը վերընտրվել է

    Իտալիայի նախագահը վերընտրվել է

    21.04.2013| 18:33
    Իտալիայի գործող նախագահ Ջորջիո Նապոլիտանոն վերընտրվել է նախագահի պաշտոնում։ 87-ամյա Նապոլիտանոն համաձայնել է կրկին մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ ընտրել իր իրավահաջորդին։
  • Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

    Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

    21.04.2013| 18:31
    Սիրիայի միավորված ընդդիմությունը հրապարակել է հռչակագիր, որը բացառում է ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Փաստաթղթում կան նաև խոստում՝ չկիրառել քիմիական զենք և թույլ չտալ, որպեսզի զենք հայտնվի ծայրահեղականների ձեռքին։
  • Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

    Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

    21.04.2013| 18:30
    Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ՝ ԿԺԴՀ նավթ արտահանելու նպատակով։
  • Աֆղանստանում տասնյակ աշակերտուհիներ են թունավորվել

    Աֆղանստանում տասնյակ աշակերտուհիներ են թունավորվել

    21.04.2013| 18:29
    Աֆղանստանի արևելքում ավելի քան 40 աշակերտուհիներ տեղափոխվել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրանց մոտ նկատվել են թունավորման ախտանշաններ։ Սա արդեն վերջին օրերի ընթացքում 2-րդ նման դեպքն է Թահար շրջանում։