-
30.05.2013|
11:31
«Բարբարա» կոչվող տրոպիկական փոթորիկը մոտենում է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին։ Չյապաս նահանգում տարհանվել են ափամերձ շրջաններում ապրող շուրջ 4200 բնակիչներ։ «Բարբարան» սլանում է Մեքսիկայի ափերին ժամում 13 կմ արագությամբ։
-
30.05.2013|
11:29
Նախնական քննությունը ցույց է տվել, որ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին հասցեագրված նամակում առկա է եղել ռիցին թույնը։ Այդ մասին հաղորդում է ոստիկանությունը։ Նամակում, որ այդպես էլ չի հասել հասցեատիրոջը, սպառնալիքներ են քաղաքապետի հասցեին։ Գրության հեղինակին չի գոհացրել ԱՄՆ-ում հրազենի կիրառման մասին Բլումբերգի դիրքորոշումը։ Վերջինս կտրուկ դեմ է, որպեսզի զենքն ազատ կրեն։
-
29.05.2013|
23:59
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը ընդունել է բանաձև, որով քննադատում է սիրիական իշխանությանը, ինչպես նաև դատապարտում է արտասահմանցի քաղաքացիների մասնակցությունը կառավարական զորքերի մղած պայքարում։
-
29.05.2013|
13:38
«Վրաստանը չպետք է դադարեցնի Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու փորձերը», -ասել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն:
-
29.05.2013|
12:32
Ըստ izvestia.ru-ի` Վրաստանի ՆԳՆ-ն մայիսի 27 –ին հայտարարել է, որ 2008 -ի պատերազմից հետո Հարավային Օսիայի սահմանը պաշտպանող ռուսական սահմանապահներն ապօրինաբար տեղաշարժել են սահմանի գիծը ի վնաս վրացական կողմի: ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կխաբեր Կեմոկլիձեն ասել է, թե ռուսական սահմանապահների գործողությունները անօրինական են ու, իր տեղեկություններով, սկսվել է նոր սահմանային գծի դեմարկացիա (սահմանազատում):
-
29.05.2013|
11:31
Պենտագոնը չի պատրաստվում զինված միջամտություն ցուցաբերել Սիրիայի ներքին հակամարտությանը։ Երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջորջ Լիթը։
-
29.05.2013|
11:28
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի աջ ուժերը և ամերիկյան իմպերիալիզմը հետապնդում են իրեն։ Ելույթ ունենալով Բոլիվար նահանգի բանվորների առջև՝ նա նշել է, որ այդ պատճառով ստիպված է հատուկ ուշադրություն դարձնել իր անվտանգությանը։
-
29.05.2013|
11:27
Կուբայի կառավարությունը հայտնել է, որ շուտով կընդլայնի ինտերնետ հասանելիությունը երկրի տարածքում։ Այդուհանդերձ, տնային պայմաններում համաշխարհային ցանցին միացման արգելքը կպահպանվի։ Հաջորդ շաբաթ ամբողջ երկրով մեկ կբացվեն 118 ինտերնետ-սրճարաններ, որտեղ համացանցից մեկ ժամ օգտվելու համար այցելուները պետք է վճարեն 4,5 դոլար։ Կուբայում ամսական միջին աշխատավարձը 20 դոլար է, այդ իսկ պատճառով շատ բնակիչներ կարող են ինտերնետից օգտվել միայն ուսումնական հաստատություններում կամ աշխատավայրում։
-
28.05.2013|
22:27
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում աշխատանքն է սկսել տարածաշրջանային համաժողովը, որը նվիրված է Սոմալիի վերականգնմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ Սոմալիում իրավիճակի կայունացման ֆոնին համաժողովը նպատակ ունի ցուցադրել առկա հնարավորությունները՝ երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար։
-
28.05.2013|
16:43
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր, Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին: «Տարածքային ամբողջականության հարցի վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի եղել և չի լինի ամենափոքր զիջում անգամ»,- ասել է Ալիևը: