-
25.06.2013|
17:03
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են հակակառավարական ելույթները Թուրքիայում: Երկու ղեկավարների համատեղ հուշագրում նշվում է, որ նրանք քննարկել են բռնի միջոցների չդիմելու կարևորությունը, խոսքի, մամուլի ու ժողովների ազատության իրավունքները:
-
25.06.2013|
17:02
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Հրեական միջազգային համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ պապը հավաստել է, որ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին խիստ դատապարտում է ատելությունը, հետապնդումն ու հակասեմականության մյուս արատավոր դրսևորումները:
-
25.06.2013|
16:59
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու առիթով ելույթ է ունեցել, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
-
25.06.2013|
16:51
ԵԽԽՎ ստրասբուրգյան շենքի պատուհանների տեղադրման համար նվիրատվության մրցույթում շահել է Հայաստանը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, որ նախկինում ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցիչն էր, ասել է, որ դա որևէ կապ չունի Հայաստանի ԵԽ նախագահության հետ:
-
25.06.2013|
14:10
ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կերպարը բավականին հետաքրքիր է մեր օրերի մեջ, թեև կարծես նրա անվան շուրջ կատարվածի նկատմամբ անտարբեր է մեր հասարակությունը: Համենայն դեպս, սոցիալական ցանցերում Սնոուդենի թեման չի քննարկվում այն ակտիվությամբ, ինչ աշխուժությամբ քննարկվում է Քիմ Քարդաշյանի վարքագիծը հղի կամ ոչ հղի ժամանակ:
-
25.06.2013|
11:27
Հունաստանի կառավարությունում խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ գործադիր իշխանություններից դուրս է եկել ձախ կենտրոնամետ Դեմոկրատական ձախեր կուսակցությունը: Վարչապետ Անտոնիս Սամարասի որոշմամբ նշանակվել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության և վարչական բարեփոխումների նոր նախարարներ:
-
25.06.2013|
11:26
Եգիպտոսում իշխանափախությունից հետո քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Եգիպտոսի շիա մահմեդականների առաջնորդ Մուհամմադ Գանեյմը միջազգային օգնություն է խնդրում իր հավատակիցներին սունիների կողմից դրսևորվող ագրեսիայից պաշտպանելու համար: Նա նշել է, որ Եգիպտոսի իշխանությունները չեն կարող պաշտպանել շիաներին, քանի որ նրանք անգամ սեփական անձը չեն կարող պաշտպանել:
-
25.06.2013|
11:25
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին վստահ է, որ իրեն 7 տարվա ազատազրկման դատապարտումը նպատակ ունի թույլ չտալ, որպեսզի ինքը մասնակից լինի Իտալիայի քաղաքական կյանքին։ Հիշեցնենք, որ երեկ Միլանի դատարանը Բերլուսկոնիին դատապարտվել է ազատազրկման անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։
-
25.06.2013|
00:53
Մերձավոր Արևելքում Ռուսաստանի կարևոր խնդիրը իր ազգային շահերի ու նպատակների ձևավորումն է։ Այդ նպատակները զգալիորեն տարբերվում են տարածաշրջանում ԽՍՀՄ-ի ներկայության մոդելից և ոչ միայն ռազմաքաղաքական հնարավորությունների, այլև գաղափարախոսական պատճառով։ Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանն առաջնային կարգով կպաշտպանի տարածաշրջանի մարքսիստական խմբերի շահերը։
-
24.06.2013|
16:30
Էկվադորը քննարկում է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը: ԱՄՆ արդարադատության նախարաությունը իր հերթին վստահ է, որ Ամերիկան, ի վերջո, կստանա ԿՀՎ-ի նախկին աշխատակցին. «Օղակը կսեղմվի, մենք նրան կհասնենք»: