ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 
  • Ալբանիայում իշխանությունը կանցնի ընդդիմությանը

    Ալբանիայում իշխանությունը կանցնի ընդդիմությանը

    26.06.2013| 13:54
    Ալբանիայի ընդդիմադիր կոալիցիան՝ Սոցիալիստական կուսակցության գլխավորությամբ, այսօր հայտարարել է խորհրդարանական ընտրություններում տարած վճռական հաղթանակի մասին։ Քվեաթերթիկների 94 տոկոսի հաշվարկներով սոցիալիստները 140 տեղանոց խորհրդարանում ստացել են 84 մանդատ, իսկ կառավարող դեմոկրատական կուսակցությունն ապագա խորհրդարանում կունենա 56 տեղ։
  • «Հայկական պուրակ»` Վարշավայում

    «Հայկական պուրակ»` Վարշավայում

    26.06.2013| 13:37
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Վարշավայի «Հայկական պուրակի» անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ պուրակի անվանակոչման որոշումն ընդունել է Վարշավայի քաղաքային խորհուրդը՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:
  • Կարևորվել է բոլոր ոլորտներում հայ-լիտվական նոր կապերի զարգացումը

    Կարևորվել է բոլոր ոլորտներում հայ-լիտվական նոր կապերի զարգացումը

    26.06.2013| 12:48
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորացմանն ու ընդլայնմանը: Մենք կարևորում ենք բոլոր ոլորտներում, այդ թվում տնտեսական բնագավառում նոր կապերի հաստատումն ու փոխգործակցությունը»:
  • Ռազմական շքերթ՝ Բաքվում

    Ռազմական շքերթ՝ Բաքվում

    26.06.2013| 12:06
    Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 95-ամյակի կապակցությամբ Ազադլըգ հրապարակում կայացած ռազմական շքերթին մասնակցել է ավելի քան 5000 զինվորական:
  • Վրաստանին վաղ է անդամակցել ՆԱՏՕ-ին

    Վրաստանին վաղ է անդամակցել ՆԱՏՕ-ին

    26.06.2013| 12:03
    ՆԱՏՕ-ն գնահատում է Վրաստանի կողմից դաշինքին անդամակցելու ուղղությամբ կատարված ջանքերը։ Այդ մասին վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Նրա խոսքով՝ Աֆղանստանում վրացական առաքելության մասնակցությունը ՆԱՏՕ-ի անդամակցության տոմս չի կարող համարվել։
  • Օբաման պայքարում է եղանակային փոփոխությունների դեմ

    Օբաման պայքարում է եղանակային փոփոխությունների դեմ

    26.06.2013| 12:02
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է միջոցառումների նոր փաթեթի մասին, որի օգնությամբ ԱՄՆ-ն պատրաստվում է պայքարել եղանակային փոփոխությունների դեմ։
  • Սիրիայում ռուսական զինվորներ չկան

    Սիրիայում ռուսական զինվորներ չկան

    26.06.2013| 11:58
    Ռուսական ռազմական անձնակազմը լքել է սիրիական Տարտուս քաղաքի նյութատեխնիկական ապահովման կետը։ Այդ մասին գրել է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրին։
  • «Ոչ ոք իրավունք չունի լրտեսել ուրիշիներին»

    «Ոչ ոք իրավունք չունի լրտեսել ուրիշիներին»

    26.06.2013| 11:54
    «Այդ տղան խիստ զարմացրեց ամբողջ աշխարհին»,-ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենի մասին, ով մեղադրվում է լրտեսության մեջ:
  • Խոդորկովսկու համար երրորդ ժամկետ կպատրաստե՞ն

    Խոդորկովսկու համար երրորդ ժամկետ կպատրաստե՞ն

    26.06.2013| 11:51
    Ռուս ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը նամակ է գրել «Մոսկովսկիե նովոստի» թերթին, որում մտահոգություն է հայտնում ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ճակատագրի առնչությամբ: Նամակում խոսվում է մարդկանց արարքների նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների խտրական վերաբերմունքի մասին:
  • Սնոուդենին Մինսկում մի փնտրեք

    Սնոուդենին Մինսկում մի փնտրեք

    25.06.2013| 17:05
    ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, ում ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել գաղտնի տեղեկությունների հրապարակման համար, քաղաքական ապաստանի խնդրանքով չի դիմել Բելառուսի արտաքին գործերի նախարարություն` հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Սավինիխը: