Իրիկունը Վաղոն ներս մտավ՝ շատ բարձր տրամադրությամբ ու ձեռքի օղու շիշը շրխկացրեց սեղանին․
- Մաղարիչ եմ բերել, հարևան, բաժակները բեր։
- Խեր ըլնի, Վաղո, էդ ի՞նչ լավ բան ա պատահել։
- Վերջը տղուս համար տուն առա, ու շատ հարմար գնով։
- Ինչքա՞ն տվիր։
- Հարյուր հազար էր ասում, բայց տասը հազար իջացրի։
- Շատ ապրես, մեծ տուն ա՞։
- Դե, մի քառասուն քառակուսի։
- Էդ կենտրոնում ես առե՞լ։
- Չարբախում։
- Այ քեզ բան, ուրեմն ընտիր սարքած ա ու մի տասը հատ էլ գարա՞ժ ունի։
- Չէ, պետական վիճակ ա ու ոչ մի գարաժ էլ չունի։
- Լավ էլի, Վաղո, հերիք չի ախմախություն ես արել, հլը մաղարիչն էլ բերել ե՞ս։
- Մի վռազի, հարևան, դա մի շատ կարևոր առավելություն ունի, էսօր հանրապետությունում էդպիսի տուն չես գտնի։ Ասեմ ավելին՝ սփյուռքում էլ չես գտնի։
- Էդ ի՞նչ առավելություն ա որ։
- Դե գիտես, մինչև տունը նայելը՝ առաջինը հարևանների մասին հարցրի։ Ասի տեսնեմ՝ հո էդ շենքում էլ նիկոլականներ չե՞ն խլվլում։
- ՈՒ ի՞նչ։
- Տանտերն ասաց, որ ամբողջ շենքում ոչ մի նիկոլական չկա, պատկերացնու՞մ ես։
- ՈՒ դու էլ հավատացի՞ր։
- Դե մարդը երդվեց․ համ կնկա արևով, համ էլ հեծանիվի։
- Բա ո՞նց տասը հազար իջավ։
- ՈՒրեմն արդեն գնում էինք նոտարի մոտ, մեկ էլ առաջին հարկի դռներից մեկի վրա գիտե՞ս ինչ կարդացի։
- Ի՞նչ։
- «Ապագա կա՛, կա՛ ապագա»։
- Բա ի՞նչ ասիր։
- Ասի՝ արա՞, բա էս ի՞նչ ա, էս տեսակ ղախպություն ո՞վ կգրի՝ նիկոլոիդից բացի։
- Ի՞նքը ինչ ասաց։
- Ասաց, որ մենակ էդ մեկն ա, էն էլ համարյա էդտեղ չի լինում, ամեն օր մի տանն ա քնում։ Ես էլ ասացի՝ որ մի հատն էլ ա հերիք, որ ամբողջ շենքի կյանքը հարամի։ ՈՒ դրա համար տասը հազարով գինը գցեցի։ Լավ եմ արել, չէ՞։
- Է՜, Վաղո, միամիտ բան ես արել։
- Խի՞ որ։
- Պիտի հատ-հատ բոլոր դռները ծեծեիր ու մարդկանց խոսացնեիր։ Եթե էդ իմ իմացած Չարբախն ա, ուրեմն պիտի էդ տունը քեզ ձրի տային, հլը մի հարյուր հազար էլ վրադիր տային։
- Լավ էլի հարևան, էդքան վստահ ե՞ս։
- Հաստատ, էդ դառը դատած փողդ հլը մի կողմ, տղեդ ա ափսոս, մի էրկու շաբաթում խարաբ են անելու ու գիտե՞ս իրա դռան վրա ինչ ա գրելու։
- Ի՞նչ։
- «Հեծանիվը կյանք ա, Արարատն էլ՝ բիզիմդիր»։
- Յա՛խք արա, ուրեմն էս արաղը իզուր բերեցի՞․․․
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ