«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը նույնը չեն

Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը նույնը չեն
18.07.2024 | 14:50

Պարտադիր անհրաժեշտություն է աշխարհին ցույց տալ, ասել, որ Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը նույնը չեն։

Նախ՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ Նիկոլն իր ծրագրով ժողովրդին ասում էր, որ հասնելու է Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման, և Արցախը կլինի անկախ պետականություն։ Դրա համար ստացավ ժողովրդի քվեն և ԽԱԲԵՑ՝ Արցախը պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի մաս։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ Նիկոլն իր ծրագրով նաև խոստանում էր սոցիալական խնդիրների լուծում, ինչպես նաև թալանչիների պատիժ։ Դրա համար ստացավ ժողովրդի քվեն և ԽԱԲԵՑ՝ խորացնելով սոցիալական խնդիրները, իսկ թալանչիներին պատժելու փոխարեն ինքը ավելի ոգևորված միացավ թալանին։

Ելնելով այս երկու փաստից՝ պարզ է դառնում, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ Նիկոլին ու նրա թիմին ժողովուրդը ձայն տվել է այլ բանի համար, ինչը չի արվել, արվել է հակառակը, հետևաբար, Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը նույնը չեն։

Հարցին, թե ինչու ժողովուրդը չի փոխում կառավարությանը իրեն խաբելու համար, կա պարզ պատասխան՝ Նիկոլը երկիրը դարձրել է ոստիկանապետություն, որտեղ ժողովրդին պատժում են խոսելու, իր սեփական իրավունքներին տեր կանգնելու համար։

Հետևաբար, Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը նույնը չեն։

Հենց այս պարզ միտքը դառնա աշխարհի համար հասանելի, Նիկոլի ու նրա թիմի բոլոր որոշումները աշխարհում ևս կլինեն ոչ լեգիտիմ։

Իհարկե, կարող ենք ասել, թե աշխարհին հետաքրքիր չեն նշվածները, որովհետև կան քաղաքական շահեր։

Այո, կա այդպիսի բան, բայց նաև կա փաստ, որ աշխարհում միշտ շահերի բախում և գերտերությունների մրցակցություն կա։ Հետևաբար, Հայաստանի կառավարության ոչ լեգիտիմ, ապօրինի լինելը միշտ կօգտագործվի այլոց կողմից, ինչը այս պահին օգտակար անհրաժեշտություն է Հայաստանի պետականության ու Հայաստանի ժողովրդի համար։

Այսօր կատարելով այդ գործողությունը՝ մենք ապահովելու ենք վաղվա մեր հաջողությունները ինչպես Արցախի ինքնորոշման իրավունքի ապահովման, այնպես էլ բռնի տեղահանման, ապօրինի սահմանազատման և այլ հանցանքների վերացման առումով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 257

Մեկնաբանություններ