Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը-2

Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը-2
06.03.2024 | 10:33

(սկիզբը` այստեղ)

Տո ա՛յ սրիկաներ, Ռուսաստանի ու նրա ղեկավարության դեմ գրեթե օրնիբուն վայրահաչող հայի ներքին թշնամիներ, թշնամի թուրքի,

G հուդաների, MI 6-ի , Մոսադի, ԿՀՎ-ի, գրողուսևցավի գործակալներ, պետական դավաճաններ, Սատանայի ծառաներ, Հայաստանի ռազմավարական դաշնակցին լկտիաբար զրպարտելուց առաջ իբր չգիտեք, հա՞, իրականությունը:

Ձեզ ոչխարի կամ ավանակի տեղ դրած, իբր չհասկանալով, առավոտից գիշեր, որ հանիրավի մեղադրում եք ՌԴ- ին, Պուտինի, Լավրովի, Զախարովայի և այլոց նկատմամբ բանսարկությամբ զբաղվում, գոնե գիտակցու՞մ եք, որ մի օր գալու է պատասխանատվության, պատժի պահը:

Արցախի հայ բնակչության տեղահանման առնչությամբ ՌԴ նախագահի ցավի և հուզմունքի մասին պաշտոնապես ու հրապարակայնորեն հայտնել է Զատուլինը

Արցախի բռնազավթման հետևանքով հայ բնակչության տեղահանման առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավի և հուզմունքի մասին պաշտոնապես ու հրապարակայնորեն հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ և «Единая Россия» խմբակցության անդամ, Կոնստանտին Զատուլինը: Դա տեղի է ունեցել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում 2024թ. փետրվարի 28- ին կայացած «Միացյալ Թագավորություն- ԵՄ- Ռուսաստան- Մեծ Մերձավոր Արևելք. մարտահրավերներ և հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում:

Քաղաքական- տնտեսական վերլուծության և կանխատեսումների համաեվրոպական կենտրոնի (Սլովակիա) և անձամբ նրա ղեկավար, Եվրոպայի հայերի միության ֆորումի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանի, Վիեննայի ակումբի և «Ազգամիջյան, միջկրոնական, միջէթնիկ, միջմշակութային և միջտարածաշրջանային հաղորդակցությունների ոլորտում նախագծերի հետազոտությունների զարգացման ազգային ինստիտուտ»- ի (Ռուսաստան) կազմակերպած այս խիստ կարևոր ու գնահատելի միջոցառման ընթացքում պարոն Զատուլինի «Քառուղիներում. Ռուսաստան- Եվրոպա – ԱՄՆ – Չինաստան հարաբերությունները բախումների և կոնֆլիկտային խնդիրների ֆոնին այժմ և ապագայում» վերտառությամբ ելույթին մասամբ արդեն անդրադարձել ենք հրապարակման նախորդած մասում:

«Ես չեմ կարող մի քանի բառ չասել, հատկապես հաշվի առնելով այն ցավն ու հուզմունքը, որ ապրում են մեր նախագահը և նրա շատ ու շատ հայրենակիցներն ամբողջ աշխարհում՝ կապված Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների հետ, կապված այն բանի հետ, որ 2020 թվականից հետո մենք եղանք վկաները հայ բնակչության տեղահանման հերթական փուլի, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից, որպես արդյունք, կարծում եմ, Հայաստանի ևԱդրբեջանիմիջև միջանկյալ և ոչ վերջնական առճակատման,- առցանց ձևաչափով իր ելույթում ասել է Կոնստանտին Զատուլինը:- Ահա թե ինչն է ինձ համար զարմանալի այս առումով. սա Հայաստանի ներկայիս կառավարությունն է, որը կապ է փնտրում Արևմուտքի հետ և այդ հիմքով պատռում է կապերը Ռուսաստանի հետ, ընդ որում, բուն Հայաստանի ներսում հայ ժողովրդի՝ իր ընտրողների գիտակցությունը վերաձևակերպելու համար հակառուսական արշավ է վարում՝ պնդելով, որ 2020 թվականին և 2023 թվականին Ղարաբաղի և Հայաստանի հետ ամբողջ տեղի ունեցածի մեջ, իհարկե, մեղավոր է Ռուսաստանը» (ընդգծումը՝ մերը)։

Ի՞նչ նկատի ունի Զատուլինը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության տեղահանումը, իր կարծիքով, հետևանքն է «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանկյալ և ոչ վերջնական առճակատման»:

Ա՛յն, որ Արցախի խնդիրը, չնայած Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման ու նրա բնակչության տեղահանման, դեռ վերջնականապես լուծված չէ, Հայաստանի (ավելի ճիշտ կլինի ասել՝ հայերի) և Ադրբեջանի միջև եղած առճակատումը միջանկյալ է ու դեռ վերջնական չէ, և առաջիկա միանգամայն հնարավոր պատերազմի արդյունքում, կախված հանգամանքներից (վարչապետը հակահայ Նիկո՞լը կլինի, թե որևէ ազգային- պետական գործիչ, Հայաստանը Արևմուտքի՞ հետ կլինի, թե Ռուսաստանի, հակամարտությունը հայերի և Ադրբեջանի միջե՞ւ կլինի, թե Հայաստանի և Ադրբեջանի), արդարությունը վերականգնելու և Արցախի բնակչության վերադարձի հնարավորություն կա:

Ինչ վերաբերում է Հայաստանում հայ ընտրողների գիտակցությունը վերաձևակերպելու, այսինքն՝ հակառուսականությամբ թունավորելու և դեպի Արևմուտք կողմնորոշելու համար հակառուսական արշավին, ընդ որում, նկատենք՝ պետական մակարդակով ու գնալով ծավալվող, թափ առնող, «Հանրային» կոչվող հեռուստաընկերությամբ, այլ ԶԼՄ- ներով, սոցիալական ցանցերով տարածվող այն հրեշավոր կեղծիքի պնդմանը, որ 2020 թվականին և 2023 թվականին Ղարաբաղի և Հայաստանի հետ տեղի ունեցածի մեջ մեղավորը Ռուսաստանն է, ապա պետք է գիտակցել, որ ամեն ինչ իր հետևանքն ունի թե այդ կեղծիքի հեղինակների համար, թե, ցավոք, Հայաստանի և այստեղ ապրողներիս:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ