«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Մեծ շահեր և մեծ կորուստներ

Մեծ շահեր և մեծ կորուստներ
19.01.2024 | 08:16

Աշխարհը և, մասնավորապես, մեր տարածաշրջանը մեծ ու աննախադեպ տեմպերով աճող լարվածության պայմաններում է գտնվում։

Իսկ մեծ լարվածությունից դեպի նորմալ կյանք անցում կատարելու համար մեծ լիցքաթափում է պահանջվում, որն էլ հակամարտ կողմերի համար ուղեկցվում է մեծ շահերով ու մեծ կորուստներով։

Մի բան ևս պարզ է՝ թույլերի որևէ տեսակի շահ ունենալու հավանականությունը շատ փոքր է լինում, իսկ լուրջ կորուստներ ունենալու հավանականությունը՝ շատ մեծ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ