Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հայաստանը պետք է հեռվի՞ց սիրել

Հայաստանը պետք է հեռվի՞ց սիրել
15.01.2024 | 22:13

ԱԺ-ն թուրքական կանտորայի վերածած խմբակը Հայաստանի հայաթափման և մեր հայրենակիցների վերադարձը բացառող հերթական նախագիծն է քննարկում:

27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առաջարկում են կամ վճարել, կամ վերադառնալու դեպքում անցնել զինվորական ծառայության։

Դիտարկենք, որ 27 տարին լրացած մարդկանց մեծ մասն արդեն իսկ ամուսնացած է, ունեն երեխաներ, հետևապես վերադարձի և զինվորական ծառայության հեռանկարը շատերի դեպքում սոցիալական խնդիրներ է առաջացնելու, իսկ եթե պետք է վճարեն և ազատվեն, սա ևս սոցիալական խնդրի է վերածվում՝ ելնելով գումարի չափից։

Արդյունքում, շատերը կընտրեն կամ քաղաքացիությունից հրաժարվելը, կամ մոտակա տարիներին Հայաստան վերադարձը բացառելը։

Սա հենց այն է, ինչ պետք է սրանց։

Նախ՝ այս օրենքի նախագծի շրջանակներում պետությունը հատուկենտ դեպքերում է ֆինանսական օգուտ ունենալու։ Եվ երկրորդ՝ պահեստազորի համալրման ծրագիրն ընդհանրապես ձախողվելու է՝ նախագծի մեջ մատնանշված տարիքային անտրամաբանական ցենզով պայմանավորված։ Իսկ ի՞նչ նպատակ են իրականում հետապնդում այսօրինակ «օրենքով».

1. Անուղղակիորեն արգելել մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչ քաղաքացիների ոչ միայն վերադարձը հայրենիք, այլև առհասարակ մուտքը Հայաստան, և, բնականաբար, դրանից բխելու է նաև նրանց կանանց և երեխաների վերադարձի տրամաբանական անհնարինությունը։

2. Անուղղակիորեն դրդելու են այս մասով թիրախ հանդիսացող անձանց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն։

3. Արտագաղթի ներկայիս մեծ չափերի կողքին լինելու է նաև ներգաղթի տեմպի կտրուկ նվազում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարման դեպքերի մեծ աճ և ծնելիության մակարդակի իջեցում։

4. Առաջանալու է նաև երիտասարդ կադրերի դեֆիցիտ՝ տարբեր ոլորտներում զարգացման հնարավորությունների տրամաբանական նվազմամբ։

Ոչ մի պատահականություն չկա այստեղ։

Փորձում են բոլոր հնարավոր միջոցներով հայաթափել Հայաստանը, բայց մի բան միայն լավ չեն հաշվարկել, որ Հայաստանը իրենք չեն, Հայաստանը մենք ենք և բոլոր այն Հայերը, ովքեր պայքարել են և պայքարելու են Հայրենիք ունենալու համար։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 6423

Մեկնաբանություններ