Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սպասեք Բաքվի «Նեֆթչի»-ի հաղթարշավին ... Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում

Սպասեք Բաքվի «Նեֆթչի»-ի հաղթարշավին ... Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում
23.12.2023 | 19:14

Քչերն են վրդովված Ստեփանակերտում ադրբեջանական թիմերի միջև տեղի ունեցած ֆուտբոլային խաղով, սակայն շատերը զայրացած են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Մելիքբեկյան Արմենի վերընտրմամբ:

Բա ո՞վ պետք է ընտրվեր:

Նոր հայաստանում միանշանակ պետք է ընտրվեր այն անձն ում քաղաքական ղեկավարի «քավորությամբ» Ստեփանակերտի մարզադաշտում ադրբեջանական թիմեր են հայտնվել:

Ավելին` այսպես շարունակվելու դեպքում, սպասեք Բաքվի «Նեֆթչի»-ի հաղթարշավին ... Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ