Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Հայաստանն Արևմուտքին պետք է Ռուսաստանի դեմ պայքարում որպես գործիք միայն

Հայաստանն Արևմուտքին պետք է Ռուսաստանի դեմ պայքարում որպես գործիք միայն
19.12.2023 | 17:08

Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք մեզ հետ կատարվողը իրատեսորեն գնահատելու, եղած պայմաններում ապրելու ու կյանքը շարունակելու հնարավորինս տանելի որևէ ճանապարհ գտնելու համար։

Նախ, մեզ հետ կատարվող ամեն ինչը պետք է փորձել հասկանալ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության կոնտեքստում, մեր հարցում Արևմուտքի մաս համարելով նաև Թուրքիային, առնվազն, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։

Անկախ երբեմն ռիսկային կամ իմիտացիոն ռիսկային, Թուրքիայի քայլերից, իբր թե ուղղված Արևմուտքի դեմ, նա Արևմուտքի օրգանական մասն է և դեռ երկար ժամանակ օգտվելու է դրանից իր խաղը առաջ տանելու համար։

Իսկ այդ խաղի բուն պատճառը աշխարհում ուժերի ու դրանց հետ կապված շահերի տեղաշարժն է, և Թուրքիան, համենայն դեպս, իր ձեռքերն ուզում է ազատ պահել բոլոր հնարավոր ուղղություններով։

Եթե անցնենք Արևմուտքի վերաբերմունքին դեպի Ադբեջանի հետ ունեցած մեր հարաբերությունները, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանից պոտենցիալ շահ ունենալով, Արևմուտքը, անկախ իր խոսքերից, գործով Հայաստանի կողմը չէ։

Հայաստանն Արևմուտքին պետք է Ռուսաստանի դեմ պայքարում որպես գործիք միայն, ուրիշ ոչինչ, քանի որ մենք նրանց տալու որևէ էական բան չունենք։

Ճիշտ ու ճիշտ, մենք Արևմուտքի համար որպես արժեք այն ենք, ինչ որ Ռուսաստանի համար՝ հարմար պլացդարմ և դա, առաջին հերթին, մեր անհեռատեսության և քաղաքական տգիտության անմիջական հետևանքն է։

Եվ այս պայմաններում ի՞նչ զարմանալի բան կա նրանում, որ իր համար վտանգավոր պայմաններում Ռուսաստանն ուզում է խուսափել թուրքերի հետ կապված պոտենցիալ վտանգներից և օգտվել, դարձյալ նրանց հետ կապված, հնարավորություններից։

Նայեք այն ֆանտաստիկ չափերի պոտենցիալ շահին, որը կարող է ունենալ Ռուսաստանը թուրքական աշխարհի հետ ռացիոնալ հարաբերություններ ունենալով։

Այս ամենը Ռուսաստանի համար ունի շատ խոր իմաստային, գաղափարական, քաղաքական և տնտեսական բաղադրիչներ, որոնք ռուսների համար չկան մեզ հետ հարաբերություններում։

Պետք չի այնպես անել, որ ուրիշները մեզ համարեն իրենց խանգարող անիմաստ բեռ։

Կյանքի համար անկոմպրոմիս պայքարում կա մի պարզ աքսիոմա՝ եթե արժեք չունես, որևէ մեկը քեզ հետ հարաբերվելու մեջ իմաստ չի տեսնի։

Պետք է փորձել հասկանալ արժեքների ու իմաստների բարդ հանրահաշիվը և, ամենակարևորը՝ որևէ արժեք պետք է ունենալ։

Հենց որ դա եղավ, քեզ հետ հարաբերվելն էլ իմաստ կստանա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3519

Մեկնաբանություններ