Գյումրիում Փաշինյան Նիկոլը կրկին «ՀԱՊԿ-ամետ» դարձավ, այս անգամ` առերևույթ:
Գյումրի ուղևորության ողջ ընթացքում Փաշինյան Նիկոլի գլխին կեպկա էր:
Այդօրինակ գլխածածկ էր կրում Լենին Վլադիմիրը: Ավելին` մինչև անցյալ դարի 40-ականները կեպկա էր կրում խորհրդային քաղաքական ողջ էլիտան:
«Կեպկաների դիկտատուրային» վերջ դրեց «գլխարկների հեղափոխությունը»: Խորհրդային էլիտան սկսեց գլխարկներ կրել:
Ընդ որում, գլխարկները գնվում էին Նյու Յորքի հանրաճանաչ Մեդիսոն ավենյույից: Հետո ԽՍՀՄ-ը փլուզվեց:
Գյումրիում Փաշինյան Նիկոլն ընդգծեց իր նմանությունը Լենին Վլադիմիրին և ավետեց «կեպկաների դիկտատուրայի» մեկնարկը:
Սպասենք Մեդիսոն ավենյույի արձագանքին:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ