Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Նախագահի թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Աշխարհի որ ծագում էլ լինեն` աններելի են դավաճանները

Աշխարհի որ ծագում էլ լինեն` աններելի են դավաճանները
29.11.2023 | 07:39

Կար ժամանակ, երբ դավաճան բառը հնչում էր, երբ, խանդի ու վեճի արանքում, զույգերից մեկը դրժում էր հավատարմությունը կամ սիրո պակասից այն ենթադրելի էր դառնում։

Այսօր, երբ քաղաքանացված ենք բոլորս, այն մեծացրել է իր ծավալը, ուրիշ իմաստ է ստացել, գալիս փաթաթվում է հայրենիքի փեշերին և կասեցնում է ընթացքը։ Սլաքը մեկ այլ նշանակետի է խփում։

Այս դավաճանությունը անուղղելի է։ Առաջինի դեպքում կան ելման կետեր, ճակատագրերի ձևափոխումներ կամ հարմարակեցություն։ Երկրորդը կործանարար է։

Հիմա մենք հաճախ ենք բախվում վերջինին։ Սա արդեն այն սահմանն է, երբ ավարտը սկիզբ է դառնում։ Տեսնես որևէ երկրում դավաճան բառը այսքան շատ, բազմապիսի հոլովումներ ունի՞, նույնչափ շրջանառու՞ է։ Եթե այո, ուրեմն ազգային ճակատագրերի նույնացում կա։

Այնտեղ էլ հիմա կույրերը քայլում են անդունդի եզրերով, առանց ձեռնափայտերի, և տեղ հասնելու հույսերը այլևս

հեռանկարային չեն։

Աշխարհի որ ծագում էլ լինեն`աններելի են դավաճանները։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7903

Մեկնաբանություններ