ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Նզովյալ լինեք բոլորդ, որ թաքուցյալ ու անթաքույց գործում եք Անի Եղիազարյան Հայի տեսակի և հենց Թումանյանի դեմ

Նզովյալ լինեք բոլորդ, որ թաքուցյալ ու անթաքույց գործում եք Անի Եղիազարյան Հայի տեսակի և հենց Թումանյանի դեմ
05.11.2023 | 10:07

կգմս-ը բրա՜վո, դուք ձեր ագլճկ «բարձրության» վրա եք դարձյալ, դուք շատ «զիլ» կառույց եք արժեհամակարգի խեղաթյուրման ու պղծության ծիրում: Ձեր «թոնդրակյան» դասագիրքը (երը) (համարյա «թոնդրակյան» շարժման մի նսեմ վարիացիա) վերջին խոսուն վկան է ձեր դեֆորմացիայի պիկի, բայց ամենավերջինը ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ անլվա ոտքերով ու ժաննաանդրեասյանական ոգով մտնելն է:

Դուք գիտե՞ք արդյոք՝ ինչ ասել է մշակույթի, գիտության նվիրյալ կամ անխոնջ ՄՇԱԿ, և գիտե՞ք՝ ինչպես են դրան հասնում կամ վաստակում այն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երկար-բարակ ներկայացնելու փոխարեն նշում եմ մի անուն ազգանուն՝ Ani Yeghiazaryan Անի Եղիազարյան, ում դուք դրամբյանաբար հեռացնում եք Թումանյանի տան նվիրական կառավարիչը լինելու ձեզ համար պաշտոնից, իր ու մեզ համար՝ վեհ պարտականությունից: Բայց քանիցս ապացուցված է՝ պաշտոնը՝ քարը գլուխը, կորուսվող բան է, բայց հո «անխոնջ մշակի» վեհ կոչումը չեք կարող խլել:

... Թեև Թումանյանը՝ ամնամեծը, երբեք չէր իջնի իր տիեզերածավալ բարձրությունից ձեր թշվառ խունտան նզովելու համար, բայց ես հո կարող եմ իր «անունից» ասել՝ նզովյալ լինեք բոլորդ, որ թաքուցյալ ու անթաքույց գործում եք Անի Եղիազարյան Հայի տեսակի և հենց Թումանյանի դեմ:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Իբրև չնչին սրտահովանք ասեմ, որ բոլոր «նախկիններդ» ու «ներկաներդ» նույն պղծաշուրթ գուռից լափլիզողներ եք եղել ու ե՛ք: Վյուն, Փյուր, Քե:

Դիտվել է՝ 5808

Մեկնաբանություններ