Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-4

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-4
25.10.2023 | 13:14

Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը

(սկիզբը՝ այստեղ)

Վրաստանի կառավարությունը, անշուշտ, բավարար հիմքեր ունենալով է, որ նախապատրաստվում է տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը:

Մերձավոր Արևելքում հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվում է. հոկտեմբերի 7-ից միմյանց դեմ պատերազմի մեջ գտնվող Իսրայելից ու պաղեստինցի մարտիկներից բացի, հակամարտության հնարավոր մասնակիցների թվում են Լիբանանը, Սիրիան, Եմենը, Իրաքը, Իրանը և ԱՄՆ-ը, բացառված չէ նույնիսկ՝ Ռուսաստանը և Չինաստանը:

Եթե լիբանանյան «Հըզբոլահ» խմբավորումը որոշի երկրորդ ճակատ բացել Իսրայելի հյուսիսում, Իսրայելը կհարձակվի Իրանի վրա: Այս մասին «Daily Mail»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկաթը:

«Իրանի ծրագիրը բոլոր ճակատներում Իսրայելի վրա հարձակվելն է,- ասել է նա:- Եթե մենք հասկանանք, որ նրանք մտադիր են հարձակվել Իսրայելի վրա, մենք ոչ միայն կհարվածենք բոլոր ճակատներին, այլև կհարվածենք օձի գլխին՝ Իրանին»։

Բարկաթը, սակայն, սրիկայաբար լռել ու թաքցրել է, որ հենց հրեական պետության ծրագիրն է բոլոր ճակատներում Իրանի վրա հարձակվելը՝ և՛ Ադրբեջանի տարածքից, և՛ ծովից, և՛ օդից, և՛ Իրանում ներքին խժդժություններ, իշխանություններին տապալելու նպատակով ընդվզումներ սադրելու, հրահրելու միջոցով, և՛ Իրանի միջուկային օբյեկտների դեմ խափանարարական, ահաբեկչական գործողություններ կազմակերպելով, և՛ ողջ աշխարհում մահմեդականների (ներառյալ՝ Իրանի բնակչության մեծամասնության) երեք գլխավոր սրբավայրերից խոշորագույնը՝ Երուսաղեմում գտնվող Ալ Աքսայի (Օմարի) մզկիթը պղծելով, անարգելով:

Այնպես որ, եթե նույնիսկ Իրանի ծրագիրը բոլոր ճակատներում Իսրայելի վրա հարձակվելն է, ապա դա ընդամենը հարկադիր քայլ է, պատասխան և լիովին արդարացված քայլ իր վրա բոլոր ճակատներում հարձակվելու Իսրայելի ծրագրի, որը, ի դեպ, ավելի վաղ մասամբ արդեն գործի է դրված:

Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը սպառնացել է երկրի երեսից ջնջել Իսրայելի թշնամիներին։

«Իսրայելը շատ հստակ ուղերձ ունի մեր թշնամիներին,- ասել է Բարկաթը:- Մենք նրանց ասում ենք՝ տեսեք, թե ինչ է կատարվում Գազայի հատվածում, ձեզ հետ նույն կերպ կվարվեն, եթե դուք հարձակվեք մեզ վրա»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ «Հըզբոլահ»-ի՝ պատերազմի մեջ մտնելու որոշումը կդառնա «նրա ամբողջ կյանքի սխալը»: Նա խոստացել է խմբավորմանն «աներևակայելի ուժի» հարված հասցնել։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսի, որի խոսքը մեջբերել է «The Times of Israel» թերթը, Իսրայելի վրա Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլահ»-ի հարձակումները կարող են Լիբանանը պատերազմի մեջ ներքաշել: Այսինքն՝ հանգեցնել ոչ միայն «Հըզբոլահ»-ին, այլև Լիբանանին Իսրայելի հարվածներին (բնականաբար, այդ դեպքում նաև Լիբանանի հարվածներին Իսրայելին):

«Հըզբոլահը» Լիբանանը ներքաշում է պատերազմի մեջ, որից ոչինչ չի շահի, բայց շատ բան կկորցնի»,- նշել է Կոնրիկուսը:

«Հըզբոլահը» շատ վտանգավոր խաղ է վարում Նրանք սրում են իրավիճակը։ Ամեն օր մենք ավելի ու ավելի շատ գրոհներ ենք տեսնում»,- հավելել Է իսրայելական բանակի ներկայացուցիչը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, իր հերթին, հայտարարել է, որ այժմ Իսրայելի պաշտպանության բանակը կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ոչնչացման վրա, բայց նաև ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին: Նա ընդգծել է, որ եթե «Հըզբոլահն» Իսրայելին ներքաշի հակամարտության մեջ, «ակնհայտ է, որ Լիբանանը կվճարի դրա համար»: Թել Ավիվում նաև հայտարարել են, որ բանակը պատրաստ է ապագայում կանխել «Անսար Ալլահ» շարժումից եմենական ապստամբ հուսիների կողմից հրթիռային հարձակումները:

Անցած մեկ օրում իսրայելցի զինվորականները պաղեստինյան անկլավի տարածքում ավելի քան 400 հարված են հասցրել։ Նրանց տվյալներով՝ Գազայի հատվածում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարներ։ Իսրայելը նաև հարվածներ է հասցնում Լիբանանի և Սիրիայի առանձին շրջաններին, բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին: Ըստ ՑԱՀԱԼ- ի, իսրայելցի զինծառայողները մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են գրոհայինների հինգ խմբի, որոնք հարձակման փորձ են ձեռնարկել Լիբանանի հետ սահմանի շրջանում:

Իսրայելի դեմ պայքարի նոր ճակատի բացումից տարածաշրջանային տարբեր դերակատարներին, այդ թվում՝ Իրանին և «Հըզբոլահ»-ին ուղղված նախազգուշացմամբ է հանդես եկել մասոն կամ առնվազն ջհուդամասոնների տակ պառկած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Թել Ավիվ է ժամանել համերաշխության այցով:

Քծնելով հրեական պետությանն ու նրա ղեկավարներին, Մակրոնը հնարավոր է համարել Իսրայելի հետ ահաբեկչության դեմ պայքարելու համար միջազգային կոալիցիա ստեղծելու հնարավորությունը: Այլ կերպ ասած, Մակրոնը մտածում է Իրանի, «Հըզբոլահ»- ի, Սիրիայի, Եմենի, Իրաքի, հարկ եղած դեպքում նույնիսկ Լիբանանի դեմ արևմտյան ոհմակին ոտքի հանելու մասին: Հարավսլավիայի, Իրաքի, Սիրիայի օրինակով ռազմական կոալիցիա ստեղծելու համը արևմտյան ոհմակի բերանն է ընկել, բայց այս անգամ նրանց ժանիքները կարող են փշրվել:

«Հըզբոլահի» ղեկավարի տեղակալ շեյխ Նաիմ Քասեմն, իր հերթին, զգուշացրել է, որ Իսրայելի համար թանկ կնստի Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելը: Նրա խոսքով՝ լիբանանյան խմբավորումն արդեն գտնվում է «ճակատամարտի ամենակենտրոնում»։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից արդեն հայտարարել են, որ եթե իսրայելական բանակը ցամաքային հարձակում սկսի Գազայի հատվածում, «Հըզբոլահը» պատերազմի մեջ կմտնի:

«Դուք կարծում եք, որ եթե փորձեք ճնշել Պաղեստինյան դիմադրությունը, տարածաշրջանում դիմադրության մյուս մարտիկները չե՞ն գործելու,- ասել է Քասեմը:

Իսրայելի և Լիբանանի սահմանին լարվածությունն աճում է հոկտեմբերի սկզբից, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա: «Հըզբոլահը» և Իսրայելական բանակն այդ ժամանակվանից պարբերաբար հարվածներ են փոխանակում: Ըստ «The New York Times» թերթի տվյալների, ԱՄՆ-ն Իսրայելին խնդրել է զանգվածային հարվածներ չհասցնել «Հըզբոլահին», քանի որ Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ առճակատումը կարող է վերածվել լայնամասշտաբ հակամարտության: Ինչպես նշել է պարբերականը, եթե դա տեղի ունենա, հրեական պետությունը ստիպված կլինի պատերազմել երկու ճակատով, պատերազմ, որի մեջ, ի վերջո, կներգրավվեն Միացյալ Նահանգներն ու Իրանը:

Այս վերջին մասը, անշուշտ, ճիշտ է, սակայն բացարձակապես հավատ չի ներշնչում այն, թե ԱՄՆ-ն Իսրայելին խնդրել է զանգվածային հարվածներ չհասցնել «Հըզբոլահին»: Բավարար հիմքեր ունենալով, կարող ենք ասել` ճիշտ հակառակը…

Ինչ վերաբերում է այս մասին «The New York Times»- ի հրապարակմանը, ապա այն պետք է համարել ընդամենը հերթական հորինվածքը՝ տեղեկատվական, քարոզչական ոլորտ նետված ամերիկյան արտաքին քաղաքականության կարգավարների կողմից:

Իսրայելը Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմ սանձազերծելու հնարավորություն չունի. այս մասին «Соловьев Live»- ի եթերում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ հաշվի չառնելով, որ Իսրայելն ունի այդ հնարավորությունը, եթե նշված պատերազմին մասնակցի նաև ԱՄՆ- ը: Դեսպանի խոսքով՝ Իսրայելը «չի կարող պայքարել Գազայի փոքր տարածքի և ՀԱՄԱՍ-ի փոքր խմբի դեմ»: Նա ընդգծել է, որ Իրանը երբեք հանդես չի եկել պատերազմ սկսելու օգտին, սակայն Թեհրանի դեմ Իսրայելի ագրեսիայի դեպքում պատրաստ է հակամարտությունում «տոկունություն ցուցաբերել»:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պատմել է, որ ԱՄՆ-ն առնվազն երկու անգամ հաղորդագրություն է ուղարկել՝ կոչ անելով չմիջամտել Գազայի հատվածում հակամարտությանը: Ինքը՝ Աբդոլլահիանն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը միջնորդների միջոցով հրեական պետությանը նախազգուշացրել է պաղեստինյան անկլավին հետագա հարվածների և հակամարտության ընդլայնման վտանգի մասին: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդներն իրեն հավաստիացրել են Իսրայելի հետ երկարատև դիմակայության պատրաստակամության մասին:

Հավելենք, որ ԶԼՄ- ներում հրապարակված տեղեկությունների համաձայն, ՀԱՄԱՍ- ի 40 000 մարտիկներից ընդամենը 2000-ն է մասնակցել Իսրայելի դեմ հոկտեմբերի 7-ի «Ալ Աքսայի ջրհեղեղ» ռազմագործողությանը, ու թեև առ այսօր շարունակվող պատերազմի ընթացքում ՀԱՄԱՍ-ի մարտիկների մի մասը զոհվել է, սակայն գերակշիռ մասը թունելներում և ստորգետնյա այլ ապաստարաններում թաքնվելու շնորհիվ ողջ է և պատրաստ է Իսրայելական բանակին լրջագույն վնասներ պատճառել վերջինիս կողմից Գազայի հատվածում ցամաքային գործողության դեպքում: Ինչ վերաբերում է «Հըզբոլահին», ապա թերևս բավական է ասել, որ նրա տրամադրության տակ տարբեր տեսակի շուրջ 100 000 հրթիռ կա:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ