Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ես իրավունք չունեմ

Ես իրավունք չունեմ
24.10.2023 | 08:47

Բարի լույս բոլորին։

Թող Տերը օրհնի մեր այսօրվա նոր սկսող օրը։ Ոսկի խոսքեր ամերիկացի խելացի գրողից։

Ես իրավունք չունեմ ասելու «ՀԱՅՐ», եթե չեմ ձգտում ամեն օր ապրել Նրա Որդու նման:

Ես իրավունք չունեմ ասելու «ՄԵՐ», եթե ապրում եմ միայն ինձ համար ու հոգ չեմ տանում այլ մարդկանց համար:

Ես իրավունք չունեմ ասելու «ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ», եթե այնտեղ գանձեր չեմ հավաքում:

Ես իրավունք չունեմ ասելու «ՍՈՒՐԲ ԼԻՆԻ ՔՈ ԱՆՈՒՆԸ», եթե ինքս չեմ ձգտում սրբության:

Ես իրավունք չունեմ ասելու «ՔՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԳԱ», եթե չեմ անում այն ամենը, ինչ ինձնից է կախված` այդ հիասքանչ օրը մոտեցնելու համար:

Ես իրավունք չունեմ ասելու «ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ», եթե չեմ հնազանդվում Նրա Խոսքին:

Ես իրավունք չունեմ ասելու «ԵՐԿՐԻ ՎՐԱ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԵՐԿՆՔՈՒՄ Է», եթե չեմ ծառայում Նրան այստեղ և հիմա:

Ես իրավունք չունեմ ասելու «ՄԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՑԸ ՏՈՒՐ ՄԵԶ», եթե անազնիվ ճանապարհով եմ գումար վաստակում կամ գողանում եմ:

Ես իրավունք չունեմ ասելու «ՆԵՐԻՐ ՄԵԶ ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ», եթե սրտումս ինչ-որ մեկի հանդեպ չարություն կամ վիրավորանք եմ պահել:

Ես իրավունք չունեմ ասելու «ՄԻ ՏԱՆԻ ՄԵԶ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ», եթե գիտակցաբար ոտք եմ դնում սխալ ճանաապարհի վրա:

Ես իրավունք չունեմ ասելու «ԱԶԱՏԻՐ ՄԵԶ ՉԱՐԻՑ», եթե Աստծո սպառազինությունը չեմ հագնում:

Ես իրավունք չունեմ ասելու «ՔՈՆՆ Է ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ», եթե Արքային չեմ պատվում Նրան արժանի կերպով` որպես Նրա հավատարիմ հպատակը:

Ես իրավունք չունեմ վերագրելու Նրան «ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ», եթե վախենում եմ այն ամենից, ինչ մարդիկ կարող են անել ինձ:

Ես իրավունք չունեմ վերագրելու Նրան «ՓԱՌՔԸ», եթե ձգտում եմ, որ մարդիկ հարգեն ու պատվեն միայն ինձ:

Ես իրավունք չունեմ ասելու «ՀԱՎԻՏՅԱՆՍ», եթե իմ կյանքում առկա են միայն ժամանակավոր արժեքները: Ամեն

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5906

Մեկնաբանություններ