Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Սուսաննա Բաբաջանյան. Ֆիդայական պատերազմի տարիներն անցել են

Սուսաննա Բաբաջանյան. Ֆիդայական պատերազմի տարիներն անցել են
03.04.2022 | 12:04

Տեսնես կա՞ մեկը, ով չի գիտակցում, որ ֆիդայական պատերազմի տարիներն անցել են. եթե կա, ուրեմն, գլխից հիվանդ է, կամ՝ արյան ծարավ ֆանատ: «Պլաստինկան» լռվել է անցյալ դարում: Ցավով եմ ասում՝ երանի ու ոչ երանի այդ օրեր:

Ինչու՞ եք «դիվանային» կոչեր անում, ավելին՝ առաջ տալիս սյունեցիներին, կոպիտ ասած՝ բոլոր քաջերով հավաքվել մի տեղ, մի ձորում ու երկնքից սպանդի՞ ենթարկվել: Այսքա՞ն է մեր խելքը, մեր ուզածն ու պատկերացրածը: Արցա՞խն էլ դաս չէր: Միայն հավաքվել-գնա՞լն է կարևոր՝ եթե հանկա՜րծ թուրքը հարձակվի՝ ուռա կանչելով: Ապշած եմ ուղղակի: Գերհզոր և արդիական զենքեր են պետք բանակին ու կամավորականին, համախումբ ուժն ու նվիրական ոգին էլ՝ Սյունիքի ժողովրդից: Չկասկածեք: Չտա Աստված՝ հարցը պատերազմին հասնի՝ էս խելքով ու քաշով, էս մեզ ծանոթ կաղ էշով: Ռեալ դատենք, հույսներս՝ մեզ վրա, չմոռանանք, որ 1918-20 թվերը չեն՝ մի քանի թնդանոթ, հրացանով ու անձնազոհ սրտերով: Փառք Աստծո, ֆիդայական ոգին կար ու մնացել է: Քավ լիցի, չեմ թերարժեքում, հրացանը միշտ է պետք գալիս պատերազմում, բայց այս դեպքում՝ ամենավերջում: Մեր զոհերի ու կռվածների 99,9 տոկոսը դեմ առ դեմ թշնամու երես չի տեսել, թե չէ՝ հում-հում կուտեին մերոնք: Երևանից բռնեք, գլխից, քանի դեռ ուշ չէ, «խաթան» այդտեղ է:

ժողովրդական ճակատ ստեղծեք, թափ տվեք բոլոր թալանչիների և օլիգարխների ոսկու քսակները՝ լավով, թե վատով: Վերջին պատերազմին չեք արել, հիմա արեք, էլի ուշ չէ: Այս իշխանությունները երկիրը տանում են դանդաղ կործանման, ի զորու չեն, բութ են և շատակեր, տկար են ուղեղներով: Սրանք, հավանաբար, Սյունիքի հերոսամարտն էլ են ուզում ջրեն՝ գնա, Նժդեհին էլ, Անդրանիկին էլ, մյուսներին էլ, Արցախյան գոյամարտն էլ: Նախանշանները պարզորոշ են: Թուրքը եկել, օրը ցերեկով Գորիս-Կապան մայրուղին գրավել է, տարածքներ է պոկել, մեր ճանապարհներին ու գյուղերի վրա ամեն քայլափոխի պոստեր է դրել, իսկ մեր իշխանությունները վախենում են նույնիսկ ձեն հանել, դիմելու և պահանջելու ձևն էլ չգիտեն, երկրի շահերը պաշտպանելու ձևն էլ: Այնքան են խեղճացել մտքով էլ, թուրքն ինչ ուզում է՝ տալիս են, ասում են՝ հա: Այսպիսի էլ խայտառակությու՞ն կլինի: Իսկ եթե պարզվի, որ չեն ուզու՞մ, ոտուգլխով համարեք կորած ենք: Խոսքը պատերազմի մասին չէ, ոչ մեկս պատերազմ չենք ուզում, այլ՝ այն կանխելու ու այս փխրուն խաղաղությունը մեզ ծառայեցնելու հազար ու մի եղանակի մասին:

Մինչդեռ, սրանք բարեկամ-թշնամի զանազանող չեն, բարեկամից զոռով թշնամի կերտող են, թշնամուց էլ՝ սուտ բարեկամ: Թշնամին բոշի լեզու ունի, բարեկամն է լուռ ու արժանապատիվ, բայց՝ գործուն: Սա ի՞նչ է, հայկական հիվանդությու՞ն, թե՞ դրսերից բերված քաղցկեղ: Էշը թարս նստողներ են, ու իրենք էլ մեղավոր չեն. էշն էլ պիտի արժանապատիվ էշ լինի: Ձի լինեինք՝ վաղուց «դանթու» էինք տվել, վայր գցել:

Դիտվել է՝ 8995

Մեկնաբանություններ