Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հայկ Մարտիրոսյան. Բոլորը մեջքով շրջվեցին մեր դեմ

Հայկ Մարտիրոսյան. Բոլորը մեջքով շրջվեցին մեր դեմ
02.04.2022 | 11:55

Մանրացել ենք, այն էլ ինչպե՜ս: Երբ մեր կողքին մեր մեծերն էին, և երկիրն էլ վերընթացի ճանապարհին էր, աշխարհը զարմանքով հայտնաբերում էր մեզ և ուրախանում: «Եթե ինձ հարցնեին, թե որն է աշխարհի ամենամեծ հրաշքը, ես կասեի՝ Հայաստանը»:

Հիշողներ կա՞ն, թե ով է այս խոսքերի հեղինակը: Այո, հայ չէ, ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթն է: Աշխարհի տարբեր ծայրերում հիացմունքով խոսում էին աշխարհի առաջին քրիստոնյա երկրի մասին, այն մասին, որ մենք հնդեվրոպական ժողովուրդների մեջ առանցքային դեր ենք ունեցել, տեղաբնակ ենք, լայնածավալ այս լեռնաշխարհն էլ մերն է եղել: Այն մասին, որ ներկայիս եվրոպական ճարտարապետության ակունքները պետք է փնտրել մեր երկրում, հիանում և զարմանում էին մեր Նարեկացիով, Կոմիտասով, սիրահարվում Լուսինե Զաքարյանին:


Ի՞նչ կատարվեց: Բոլորը մեջքով շրջվեցին մեր դեմ: Բացեք սոցիալական ցանցերի օտարալեզու սեգմենտները՝ ինչ ահավոր պատկեր է: Հրեան փոխանցում է կատարում թուրքին, թուրքը՝ ադրբեջանցուն, սա էլ՝ խառնածին ռուսին, և պարզվում է՝ Հայաստանը ֆիկցիա է, Տիգրան Մեծից հետո հայ չի մնացել, անհետացել են պատմության թատերաբեմից, ներկայիս հայ կոչվածները բոշայական ցեղախմբեր են, որ ընդհուպ մինչև 19-րդ դար թրքախոս են եղել, որ աշխարհի այն քարտեզները, որոնց վրա վկայություններ կան մեր երկրի մասին, ծիծաղելի են, հայերի հնարանք, որ ոչ մի Մաշտոց էլ չկա, հայերը իրենց այբուբենը գողացել են հաբեշներից, որ հայերի պնդումները, թե Կիևյան Ռուսիային դարձի բերող Աննա թագուհին հայուհի էր, վկայում է մեր անարգ էության մասին... Ո՞ր մեկն ասես: Մեզ անարգում են արդեն աշխարհով մեկ: Սա ի՞նչ մղձավանջ է: Ո՞վ է իրավունք տվել այսքան անարգել մեզ: Ցավոք՝ հենց ինքներս: Ախր, ինչպե՞ս կարողացանք հանդուրժել այս անմակարդակ ու բացահայտ «կարիկատուր» փողոցայիններին նստել մեր գլխին:


Աշխարհը, զարմացած ու հիասթափված, հռհռում է մեզ վրա:

Դիտվել է՝ 8473

Մեկնաբանություններ