Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Էլի՞ կրակե շապիկը հագնելու ենք, հուսալով, որ այն չի դիպչի մեզ

Էլի՞ կրակե շապիկը հագնելու ենք, հուսալով, որ այն չի դիպչի մեզ
27.02.2022 | 11:35

Ինչու՞ ենք չեզոք, գոնե բացատրեք, ժողովուրդը հասկանա:
2014-ին, երբ էլի ռուս-ուկրաինական պատերազմ էր, անհանգստություն չունեինք, հանգիստ էինք մեզ համար՝ մեջքից խփող չկար:


Հիմա բոլորովին այլ է, ամեն րոպե կարող են Սյունիքի դռները բացել թշնամու առաջ, ռմբակոծել Երևանը, Հայաստանը խառնել իրար:
Այս պահին պատերազմող ռուսն այնքան չի անհանգստանում իր երկրի համար, որքան մենք՝ մեզ համար:


Բայց սա կարծես չեզոքներին՝ այդ ամենավտանգավոր մարդկանց, չի հուզում:
Կարդում ու դիտում եմ՝ Պապիկյան Սուրենը մեկ ժամում հրաման է ստորագրել հավաքել ՀՀ ամբողջ զորքը:
Որևէ բացատրություն չկար՝ պետք է, և վերջ, հարցեր չտաք. իսկը՝ արծրունյան ոճով: Խոսվում էր միայն ընթացող պատերազմում խիստ չեզոքության մասին:
Սա շատ վտանգավոր իմիտացիա է՝ նորից կռվող տղա խաղալու, ամենայն հավանականությամբ՝ դրսից հուշված, մեր աչքերին թոզ փչող:
Իսկ նույն այդ աղբյուրից Ալիևին հուշել են, որ ինքն էլ «կանգնի» մյուս տերության կողքին՝ անմեղության վարկածով:
Սա չի՞ մտահոգում ձեզ: Թե՞ ուզում եք ասել, որ հենց Անկարան չի հուշել՝ չեզոք մնալ: Մի ծիծաղեցրեք:


Իսկը պահն է նոր պատերազմի ու մաքուր հանձնումների: Հիմա էլ, Աստված մի արասցե, եթե թույլ տանք, ու հաջողվի սրանց, թուրքի առաջ Սյունիքի դռները կբացեն, կասեն՝ ռուսն է մեղավոր, ինչու՞ է շեղվել իր հիմնական պարտականությունից՝ Սյունիքը պահելուց:
Դե կներեք, որ շեղվել է:
Արի ու մի ասա՝ ինչի՞ վրա ես հույսդ դրել, այ չեզոք, թուրքի՞. թուրքն Աստված չունի, առաջին աշխարհամարտից փորձն ունենք: Նա իր ողջ կատաղությունը կթափի միայնակ մնացած ազգի գլխին ու մի հատ ախ էլ չի քաշի:
Իսկ դու կգրկես քո չեզոքությունն ու «Դլե յաման» կերգես՝ աչքդ ջուր կտրած, որ տերերդ կգան օգնության:
Չեզոքը երկու աստառ ունի՝ ի վնաս և հօգուտ, այս ինչ վտանգավոր խաղեր եք տալիս, «հօգուտ ազգինը» վառված քարտ է, ձեզանից շատ հեռու, գոնե բացատրեք, թե ինչու եք չեզոք, թե ի՛նչ է անելու ազգը՝ աշխարհառազմական մեծ պայթյունների ժամանակ, երբ ողջ աշխարհը եռա:


Էլի՞ կրակե շապիկը հագնելու ենք՝ հուսալով, որ այն չի դիպչի մեզ:
Թե՞ դիմակներ կան դեռ պատռելու, ինչն ուշացնու՜մ ենք, այն դեպքում, երբ ձյունը վաղուց հալչել է, աղբն էլ տակը պարզորոշ երևում է:
Այդ մենք ենք շարունակում քոռ Ֆորտունա ձևանալ: Մեզ հզոր քացիներ են պետք, ավերիչ քացիներ՝ աչքներս վերջնականապես բացելու:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 8399

Մեկնաբանություններ