Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Արևմուտքի երկերեսանիությունն ու բազմակի ստանդարտները

Արևմուտքի երկերեսանիությունն ու բազմակի ստանդարտները
24.02.2022 | 10:52

Կատարվեց այն, ինչը պետք է կատարվեր:

Ինչը պետք է օրինականացվեր յոթ տարվա փաստացի միացումից և պայքարներից, մարտերից, հազարավոր անմեղ զոհերից հետո:
Բնականաբար, Արևմուտքն իրեն պատեպատ է տալիս, դատապարտում է Նովոռուսիայի՝ Դոնբասի ճանաչումը, սպառնում Ռուսաստանին նոր՝ արդեն որերորդ տնտեսական պատժամիջոցներով:


Չեմ կարող չխոսել արևմտյան երկրների երկերեսանիության ու բազմակի ստանդարտների կիրառման մասին, որպեսզի մի փոքր զայրացնեմ եվրոպական, արևմտյան գերազատ արժեքներով հիացողներին ու այն իրենց մարմնի մասերով պրակտիկորեն կիրառողներին:
Ինչևէ, երբ թուրքական եղբայրական դաշինքն իր «Բայրաքթարներով» ու ահաբեկիչներով հարձակվեց Արցախի, Հայաստանի վրա, այդ «քաղաքական գենդերացված» պետությունները, ռոբոտային ժպիտով հերթապահ դատապարտումից բացի, ոչինչ չարեցին: Նույնիսկ պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի ու հենց Ալիևի նկատմամբ, ընդհակառակը, կարծես ներքուստ պատրաստ էին դրան և ուրախ՝ հարցի նման լուծման տարբերակով: Եվ միայն «մտահոգվեցին», երբ ռուսներն ակտիվացան ու միջամտեցին, դե Ռուսաստանն էլ, մեծ հաշվով, հետ չի մնում արևմտյան «գենդերացված» պետություններից:


Չգիտես ինչու, երբ իրենց պետք է, նոր են միայն հիշում ԽՍՀՄ-ի կազմավորման ստալինյան, լենինյան մեթոդները, սխալները, արհեստածին պետությունների գոյությունն ու արդարության հաստատման անհրաժեշտությունը:


Ռուսաստանն էլ միջամտեց, սակայն վարվեց այնպես, ինչպես հարաբերվում են հարուստ և աղքատ հարազատների հետ:
Տվյալ դեպքում աղքատ հարազատը Հայաստանն է, քանի որ իր «իմպոտենտ» իշխանությունները, դավաճան չկոչվելու համար, զոհեր, տարածքներ տվեցին, երկիրն էլ, պաշտպանության ու անվտանգության բացակայության պատճառով, դարձավ լրիվ անօգնական ու պատվազրկված:


Այժմ էլ Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած և, ուզի, թե չուզի, պետք է շատ լուրջ ու պատասխանատու որոշումներ ընդունի՝ հաճախ հարկադրված, պատային իրավիճակում:
Մինչդեռ, կարծես «в Багдаде всё спокойно», թուրք պատգամավորներ են «ման» տալիս, ուրախ, որ «Путин заметил его»:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 6708

Մեկնաբանություններ