Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Հայկ Կոնջորյան. Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, դուրս կգար փողոց

Հայկ Կոնջորյան. Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, դուրս կգար փողոց
08.02.2021 | 14:07

Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, դուրս կգար փողոց, մեզ հետ հանդիպումների ժամանակ բազմաթիվ մարդիկ խնդրում են՝ չանցկացնել արտահերթ ընտրություններ՝ «Ազատություն ռադիոկայանի» հետ հարցազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով՝ երեկ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա:


Նա նշեց, որ հունիսին Փաշինյանը հանդես կգա ճանապարհային քարտեզի վերաբերյալ հաշվետվությամբ և, հաշվի առնելով հանրության արձագանքը, այդ քարտեզի վերաբերյալ, եթե կարիք լինի նոր որոշման, նոր որոշում կկայացնեն:


Հարցին՝ ընտրությունները կազմակերպվում են ընդդիմությա՞ն, թե ժողովրդի համար, եթե նրանք նշում են, որ ընդդիմությունը չի ցանկանում արտահերթ ընտրություններ, նա պատասխանեց. «Ժողովրդի, բայց քաղաքական գործընթացները՝ այս դեպքում ընտրությունները, պետք է ունենան տրամաբանություն, հակառակ դեպքում մենք անընդհատ կգտնվենք քաղաքական տուրբուլենտության ցիկլերի մեջ»:
Դիտարկմանը, թե պատգամավորն ասում է՝ եթե ժողովուրդն արտահերթ ուզեր, դուրս կգար փողոց և հարցին՝ դա՞ է չափման միավորը, որ պնդում են, թե ժողովուրդը չի ուզում արտահերթ ընտրություններ, Կոնջորյանն ասաց, որ ամեն դեպքում իրենք պետք է ունենան որոշակի իմպուլսներ, ու այդ ազդակներից հետո պետք է կայացնեն որոշումներ: «Կա մարդկանց լայն զանգված, որոնք մեր շփումների, քաղաքացիների հետ մեր հանդիպումների ընթացքում մեզնից պահանջում են, որ չգնանք արտահերթ ընտրությունների: Կա այս, կա մյուս կողմն էլ, մեզ համար այդ ազդակները պետք է լինեն այնքան ազդեցիկ, որ մենք կայացնենք որոշում, քաղաքացիները պետք է իրենց կամքը արտահայտեն աներկբայորեն: Եթե մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ցանկանար և մեզնից պահանջեր գնալ արտահերթ ընտրությունների, առանց 17 ուժերի էլ կինքնակազմակերպվեին և այդ պահանջը մեզ կներկայացնեին»,– ասաց նա:


Կոնջորյանի կարծիքով՝ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական գործընթացների մեկնարկը եղել է տեռորի փորձը, ԱԺ նախագահի մահափորձը: «Վստահաբար կարող ենք ասել, որ եթե վարչապետի անվտանգությունն ավելի պրոֆեսիոնալ չգործեր, նույն խնդիրն առաջանալու էր վարչապետի դեպքում: Եղել է տեռորի և հոկտեմբերի 27-ի անհաջող փորձ, դրանից հետո այն ուժերը, որոնք կապ ունեին այդ տեռորի հետ, որոշել են փողոցային պայքարով շարունակել, որը իշխանության զավթումն էր: Այս պայմաններում, երբ անընդհատ բռնության քարոզ է տարվում ընդդիմության կողմից, քարոզարշավ անելու համար պետք է ունենանք քաղաքական պատասխանատվություն, ընդհուպ լայն կոնսենսուս այն ուժերի կողմից, որոնք բեմահարթակից զինված հեղաշրջման կոչեր են անում»,- նշեց նա:

Դիտվել է՝ 5411

Մեկնաբանություններ