ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ալիևն ու Էրդողանը հավանություն են տվել Բահչելիի՝ Շուշիում դպրոց կառուցելու առաջարկին

Ալիևն ու Էրդողանը հավանություն են տվել Բահչելիի՝ Շուշիում դպրոց կառուցելու առաջարկին
27.01.2021 | 13:45

Շուշիում դպրոց կառուցելու համար նախ կընտրվի հարմար վայր, ապա կդրվի դպրոցի հիմքը՝ հայտարարել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: Նա նշել է, որ Շուշիում Ուզեիր Հաջիբեկովի անվան դպրոց կառուցելու առաջարկը հաստատվել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

«Նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխադարձ համաձայնությամբ Շուշիում դպրոց կառուցելու մեր նախագիծը հաստատվել է»,-ընդգծել է Բահչելին: Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա դպրոցի հիմքի տեղադրման արարողությունը: Թուրք կուսակցապետը ցուցադրել է նաև դպրոցի նախագծի նախնական տարբերակը և ավելացրել է, որ շինարարական աշխատանքներն ավարտվելուն պես ուսումնական հաստատությունը կտրամադրվի Ադրբեջանին:

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ