ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ռազմագերիների վերադարձին առնչվող հարցեր

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ռազմագերիների վերադարձին առնչվող հարցեր
19.01.2021 | 12:37

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի, հաղորդում է հայկական կողմը: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը: ՀՀ ԱԳ նախարարը Լավրովի ուշադրությունն է հրավիրել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա:

Դիտվել է՝ 2615

Մեկնաբանություններ