Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը բերման է ենթարկել և ներկայացրել նախաքննական մարմին՝ հայտնեցին Ոստիկանության լրատվական վարչությունից։
Առուշանյանը Գորիսի քննչական կոմիտեում է։ Այսօր վաղ առավոտյան Առուշ Առուշանյանը բերման էր ենթարկվել։ Գորիսի քաղաքապետը ասել էր, որ առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։