ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Արման Թաթոյանը Քերոլայն Քոքսին է ներկայացրել վայրագությունների փաստերը

Արման Թաթոյանը Քերոլայն Քոքսին է ներկայացրել վայրագությունների փաստերը
09.11.2020 | 14:31

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը և երկու լրագրողներ։


Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, որոնք հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների վրա։ Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում արձանագրված սպանություններն ու պատճառված վնասները։


«Ադրբեջանական հարձակումները համացանցում ուղեկցվում են ատելության խոսքով հայերի նկատմամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ գերիների տեսանյութերն ու հայկական կողմի զոհերի լուսանկարները տարածվում են համացանցում՝ դառնալով ատելության խոսքի խորացման և խրախճանքի թեմա»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ եզրահանգելով, որ ադրբեջանական կողմի վերջնանպատակն էթնիկ զտումն է Արցախում։
Պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները, որի վերաբերյալ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց։


Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել Արցախում և Հայաստանում իրավիճակի մանրամասն ներկայացման համար և ցանկություն հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախ՝ տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը։

Դիտվել է՝ 3360

Մեկնաբանություններ