Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարություն է տարածել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի՝ հայերին սպանելու կոչի կապակցությամբ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ըստ ՈւԵՖԱ-ի, առաջիկա քննության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ: «ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, կարգապահական և էթիկայի տեսուչ է նշանակվել ֆուտբոլային ակումբի պաշտոնյայի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունները քննելու համար», - ասել են ասոցիացիայից: